Սերժ Սարգսյանը, պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, ի մասնավորի, նշել է. «Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»:
irates.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես են արձագանքում Սերժ Սարգսյանի պատասխանին, այն կարո՞ղ է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար:
«Դրական եմ վերաբերում այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը գրավոր է պատասխանել Րաֆֆի Հովհաննիսյանի գրավոր նամակին: Պատասխանի բովանդակությանը, կարծում եմ, միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է արձագանքել: Դա նրա տիրույթն է»,- մեր հարցին այսպես արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը:
Թագուհի Հակոբյան