Մարտի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Քանի որ օրն ուրբաթ էր, ժամն էլ տարաժամ, ակնհայտորեն նամակը նախագահին կներկայացվի երկուշաբթի օրը և գործող կարգով նա 5-10 օր ունի արձագանքելու, հետևաբար իրադարձությունների զարգացմանը կարելի է սպասել ապրիլի 1-ի մերձակայքում: Եթե, իհարկե, բաց նամակը չհամարվի անհետաձգելի, ուրեմն և հրատապ պատասխան պահանջող: