ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ընդդիմությունն էլի անջատ-անջատ է պայքարում ռեժիմի դեմ

Ընդդիմությունն էլի անջատ-անջատ է պայքարում ռեժիմի դեմ
19.03.2013 | 19:25

Եվ կրկին ընտրություններ են: Այս անգամ՝ Երևանի ավագանու: Եվ կրկին տարբեր կուսակցություններ ու քաղաքական դավանանքներ ներկայացնող ընդդիմությունները ընտրության են գնում առանձին-առանձին: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ռեժիմի ձեռքից պետք է խլել Երևանը: Չորս տարի առաջ էլ էր այդպես կարծում: Հենց այդ պատճառով ՀԱԿ-ն արդեն կազմել է սեփական ցուցակը, որով պետք է մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ղեկավարած կուսակցության հետ հրաժարվել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, պատճառաբանելով, թե ընտրությունները, միևնույնն է, կեղծվելու են: Նա միաժամանակ հայտարարել է, որ ՀԺԿ-ն մեղավոր չէ, որ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում միավորվել: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ևս չի մտածում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ Ազատության հրապարակում այլ պրոցեսներ են ընթանում: Եվ մինչ ընդդիմադիրները տարբեր պատճառաբանություններ են նշում կամ փորձում հանրությանը ներշնչել, թե ռեժիմի դեմ պայքարը շարունակվում է, մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները: Եվ եթե, օրինակ, չորս տարի առաջ, նույն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, բանակցություններ էին ընթանում ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև, որպեսզի միասնաբար հանդես գան, ապա հիմա խնդիրը ՀԱԿ-ի տրոհված բեկորներն ի մի բերելն է, ինչը պակաս դյուրին խնդիր չէ: Ու հետաքրքիր է՝ երբ շարունակում են նույն հռետորաբանությամբ կրկնել՝ ռեժիմի դեմ պայքար, ռեժիմի դեմ պայքար, իրենք հավատո՞ւմ են իրենց խոսքերին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ