ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ինչո՞ւ է աղմկում ջրհեղեղը

Ինչո՞ւ է աղմկում ջրհեղեղը
26.02.2013 | 00:32

Եթե ընտրություններից անմիջապես հետո մասամբ անհասկանալի էր, թե ինչ է կատարվում Հայաստանում, հիմա արդեն ուրվագծվում է` ով ում բարեկամն է:
Այսպիսով. ԿԸՀ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ այդ Սերժ Սարգսյանն է, որի քուղերը… որքան էլ դա ցավալի է հասարակության մի մասի համար: Փաստը կայացել է ոչ միայն երեկվա բարձրաձայնման, ասել է` իրավական վավերացման տեսքով, այլև քաղաքական, միջազգային հանրության ընտրությունների արդյունքների ճանաչման` դեռ մինչև պաշտոնական-վերջնական հայտարարությունը:
Ի դեպ, երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուն նույնպես ընտրություններն ու դրանց արդյունքները վավեր է համարել: Բոլորեքյան: Որքան էլ ասի` «Ես եմ այդ Խաչիկյանը»: Նախ` առաջին անգամ հայոց մեջ ցուցանելով քաղաքակիրթ պահվածք, այս առումով պետք է Րաֆֆի Հովհաննիսյանին հարկավորը մատուցել, որպես նախակարապետի, որն իր մեջ ուժ գտավ և գնաց նախագահական` Սերժ Սարգսյանին այցի. զրուցեցին առանց չարության ու թույնի: Փոխադարձ հանդուրժողականությամբ:
Այս առումով հայ հասարակությունն իսկապես մեծ ձեռքբերում ունեցավ, ինչը իրադարձությունների թոհուբոհում աննկատ մնաց։ Հիշենք. Աստված Մովսեսին ասաց. «Քո ձեռք բերած ամեն ոտնատեղը քոնն է լինելու հավետ»: Ֆիքսենք սա մեր էթնոսի համար և անցնենք առաջ, որովհետև դրա կարիքը հացից ու ջրից ավելին էր մեզանում:
Ֆիքսենք նաև, որ Րաֆֆին հետընտրական ընթացքում առաջնորդվեց հենց այս անհրաժեշտությամբ. չսրեց, չմանիպուլացրեց Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի զգայական սպասումը` լարը պրկելու ու բաց թողնելու համար` ի հաճույս այլոց և սեփական ամբիցիաների:
Իսկ թե ուզում եք ավելի ազնիվ ու անկեղծ, ապա տեխնոլոգիաներից հասկացող յուրաքանչյուրի համար էլ հասկանալի էր, որ ժողովուրդը, որը Ազատության հրապարակում էր, նրա ոչ բոլոր ներկայացուցիչներն էին ինքնաբուխ այնտեղ հասել: Ընդ որում, Րաֆֆիի կողքին կանգնած Արկադի Վարդանյանը բավական էր, որ մի փոքրիկ վերհուշ ունենայինք բոլորս. այն է` ցանկացած պահի հնարավոր է այդքան մարդ «էվակուացնել» դեպ այդ հրապարակ. ժամանակին բոլորիս անհայտ Արկադի Վարդանյանը հենց այդպես էլ «արել» էր: Իսկ հիմա` նանո-ֆեյսբուքյան տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ավելին կարելի է անել:
Այսպիսով, Րաֆֆին գոնե մինչև այս պահն ի զորու եղավ «ճանճերը» զատելու «կոտլետից»: Ասել է` հանրությանը Ազատության հրապարակ բերողներին ասաց` «յիս ձիր պարը չիմ պարում». դուք իմ ձեռքերով այսպես լավ վառած հրի միջից շագանակներ չեք հանելու, հույս չունենաք:
Սա էլ համարենք Րաֆֆիի բերած մշակույթի հաջորդ հմայքը` ևս մեկ կարևոր արձանագրմամբ:
Այնուհանդերձ, Րաֆֆին օդից չէր հայտնվել Ազատության հրապարակում` այնտեղ հավաքված ժողովրդի գլխին: Ճիշտ է, Ազատության հրապարակի ժողովրդին «փարդի քամակից» նայում են հայաստանյան բոլոր «աբիժնիկները», որոնց մի մասը թևաբախելով` «էնիք սրտի» մխիթարանքն այս պահին գտել էր օտար ափերում` համաժամանակորեն ոչինչ չխնայելով ժողովրդին դեպ Ազատության հրապարակ հասցնելու սուրբ գործի համար, այնուհանդերձ, ինքնին հասկանալի է, որ Ազատության հրապարակում եղող ժողովուրդը ու նրա բողոքի չափավոր ալիքը ձեռնտու են նաև արտքաղաքական «իգրոկներին».
ա) Րաֆֆու հետևում հավերժ կանգնած ամերիկյան դիվանագիտական փաղանգին (մի քիչ էլ որ դենը գնանք, կտանք ոչ անհայտ Քըրք Քըրքորյանի անունը նույնպես, որպես մեծ ֆինանսիստ):
բ) Մյուս կողմից էլ երբեմնի ռուսական «գետնին» վրա հյուպատոսված, երբեմնի (լինո՞ւմ է) դաշնակցական ընկեր Ռուբեն Հակոբյանն էլ ոնց որ վերջերս հաճախ է հանդիպում ոչ անհայտ «գոսպոդին»` ՀՀ-ում ՌԴ դեսպան Կովալենկոյի հետ:
Այս պահի համար ֆիքսենք. խաղը չափի մեջ է, և «ջրհեղեղն» ու նոյյան նավն Արարատի գագաթին են հասնում կարծես։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ