«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Գրելը վը՛-նա՛ս չի

Գրելը վը՛-նա՛ս չի
18.02.2013 | 18:21

«Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը վարչապետական աթոռը չի լքի»։ Սա ոչ թե իշխանության, այլ ընդդիմադիր դաշտի այսօրվա մտահոգությունն է։ Հանկարծ ասվածը չխառնեք ընդդիմության ցանկության հետ` ցանկությունն ու մտահոգությունն այլ բաներ են։ Ի դեպ, իրազեկ մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության վերնախավում նոր վարչապետացուի անուն չի շոշափվում։ Եթե նկատենք, որ ՀՀ նախագահը դժգոհ չէ կառավարության վերջին հինգ տարվա աշխատանքից, ապա ընդդիմության վերը նշված մտահոգությունն անհիմն չես համարի։ Նաև արձանագրենք, որ Տիգրան Սարգսյանի նշանակման պահից ի վեր պարբերաբար մինչ օրս չուզողները «թարմ» են պահում վարչապետի նշանակման հարցը։ Աստծո ամեն առավոտ շրջանառության մեջ են դրվում հին ու նոր տարբեր անուններ։ Փաստենք` Հայաստանում որքան շատ են խոսում բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնանկության մասին, նա ավելի երկար է ղեկավարում, վկան` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նշանակման օրվանից սկսած յոթ տարի շարունակ խոսում էին նրա պաշտոնանկության մասին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ