«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Մեծ «բազարից» առաջ

Մեծ «բազարից» առաջ
08.02.2013 | 02:13

Հայրիկյանը կայացրեց սպասված որոշումը: Մահափորձի շուրջ տեղի ունեցած զարգացումների փուլից տեղափոխվեցինք մեկ այլ փուլ: Մահափորձը բացեց կոդավորված խաղի առաջին արարը: Հստակեցվեցին ուժերը, նրանց նպատակները, ինչն էլ մոտեցնելու է բաց խաղաքարտերով փուլին, որը, ըստ ամենայնի, չպետք է ուշանա մինչև ընտրություններ` իր հերթին տեղ բացելով երրորդ արարի` հետընտրական զարգացումների համար:
Ժամանակը սեղմում է խաղի բոլոր կողմերին: ա) Սերժ Սարգսյանն ու նրան հավատարիմները փորձում են արագ վերջացնել խաղը: բ) Գերտերությունները նոր վերադասավորությունների փորձեր են անում: գ) Ներքին չբավարարված ուժերը «մարաղ մտած» ուզում են հասկանալ` երբ է «ղաթը ճեղքելու» իրենց «ճշմարտության պահը», և լինելո՞ւ է արդյոք այդ պահը:
Հարցազրույցների մի այնպիսի կասկադ է թևածում, որ նախանձել կարելի է: Ինչո՞ւ: Շատ պարզ: Այս փուլի համար, չհաջողված կրակոցից հետո, կիրառվում է քաղաքակիրթ` խոսք ու բառի տեխնոլոգիան: ՈՒրեմն ամեն բան կորսված չէ:
Առաջին հարցազրույց. Պարույրն ասաց` իմպերիալիստական Ռուսաստանն է մեղավոր: Բորդյուժան ասաց` մեղավոր ենք, թե ոչ, դա այնքան էլ մահափորձ չէր, մենք ուզում ենք մեր հասանելիքը` Մաքսային միություն` մինչ Սիրիա (՞), խաղաղապահներ` Իրանի քթի տակ, տեղակայված Ղարաբաղում. հայերիդ հանկարծ չթվա, որ Աֆղանստանից դուրս բերվող ՆԱՏՕ-ի զորքերը, որ պիտի անցնեն Ադրբեջանով, չեն մնալու ու չեն կիրառվելու Իրանի դեմ. մնալու ու կիրառվելու են, ուստի մենք էլ մեր փայ ու բաժին զորքերը պիտի ունենանք Իրանի քթի տակ` Ղարաբաղում` ՀԱՊԿ անվանյալ, օդանավակայանին մոտ:
Մինչ կանցնենք ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի պատասխանին` Ռուսաստանին ուղղված, մեր երկրից հնչած` ՀՀ-ում Լեհաստանի, դրանից առաջ Մեծ Բրիտանիայի դեսպանների շրթից լսված, մեկ պաուզա-հարց ուղղենք: Ռուսաստանն այս ամենն անում է իրական «կռվող» կողմ դառնալո՞ւ` Իրանի համար մարտերում, այն Իրանի, որի էքսցենտրիկ նախագահն արդեն իսկ ի լուր աշխարհի հայտարարել է, որ իրենք միջուկային գերտերություն են: Թե՞ Ռուսաստանն ուզում է ընդամենը լավ դիրքերով «բազարի նստել» Արևմուտքի հետ:
Եթե հարցնում եք, ասենք. կարծում ենք, Ռուսաստանը սկզբի համար տոտալ կռիվ կտա, հետո կանցնի նույնքան տոտալ առևտրի:
Այսպիսով, Արևմուտքն էլ իր հերթին ասաց` թույլ չենք տալու Ռուսաստանին ծավալվել ավելի: Ինչպես կարելի է դատել Բրիտանիայի դեսպանուհու «անկոռեկտ», Լեհաստանի դեսպանի «էթիկայի խախտմամբ» արված մեսիջներից` Արևմուտքը Ռուսաստանի հետ առևտրի պատրաստ չէ: Դե՛ռ պատրաստ չէ:
Այս ամենում ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ևս ասաց, որ ինքն էլ իր որդեգրած բալանսավորման քաղաքականությունից հրաժարվելու որևէ ցանկություն չունի։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը մի քիչ մրսած էր այդ ասելիս, ու ձայնն էլ խռպոտ էր, այնուհանդերձ, հայոց հոգևոր մայրաքաղաքում հնչած այս խոսքերին եթե միացնում ես Շավարշ Քոչարյանի հորդորը` ձեզ կարգին պահեք (էթիկապես` է՛լի), հետո էլ միացնում եք Էդուարդ Նալբանդյանի ընդհանրապես կոշտ հայտարարությունը («ՈՒղղակի դեսպանը պետք է իմանա համապատասխան դիվանագիտական կանոնները»), ու թե սրան էլ հավելում ենք Տիգրան Սարգսյանի վաբանկ միտքը` Մաքսային միությունը մեզնից հեռու է, այնտեղ «թվերն» էլ ահավոր բարձր են, այն էլ` Ռուսաստան կատարելիք նրա այցից «րոպեներ» առաջ, ապա մնում է արձանագրել.
ա) Հայաստանը եզակի անգամ իրեն պահում է տղամարդու պես` ձիգ ու խելացի:
բ) Պարտիան ցավալիորեն դեռ բաց է մնում մեսիջներ հնչեցնելու համար` բոլոր կողմերից։ ՈՒ տա Աստված, որ դրանք երբեք ու այլևս կրակոցների տեսքով չլինեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ