Քիչ առաջ Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Նա այժմ գնում է Թիֆլիս` հանդիպելու վիրահայոց թեմի առաջնորդին, այնուհետև կայցելի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ հանրային կարգը խախտող միջոցառումների կազմակերպման, խուլիգանության և զենք պահելու համար: Նա բանտում մնացել է հինգ տարի: