Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ի՞նչ մնաց ՀԱԿ-ից

Ի՞նչ մնաց ՀԱԿ-ից
27.12.2012 | 18:06

Երբ Տեր-Պետրոսյանին սեփական տարիքն ու թեկնածու լինելու համատեղելիությունն անհնար թվաց միայն վերջին պահին, ու դա հարցազրույցի միջոցով հասկացրեց իր թիմին, թիմակիցները գիտակցեցին, թե որքան անիմաստ ժամանակ են կորցրել: ՈՒ «որբացած» ՀԱԿ-ին այլ բան չէր մնում, քան հայտարարել` չենք մասնակցում ընտրությանը ու չենք պաշտպանում որևէ թեկնածուի: Այո, ոչ էլ Հրանտ Բագրատյանին: Մնում է Բագրատյանն ինքն իրեն հարց տա` ինչ էր անում այսքան տարի մի կառույցում, որը, չունենալով անգամ թեկնածու, իրեն չի սատարում:
ՀԱԿ-ի նախկինում տարածած հաղորդագրությունների ոգուն հարիր, նույն ոճով էլ այս անգամ խոսում են կեղծված ընտրություններից ու շեշտում, որ այդ ամենը իշխանության «գծի մեջ» է: Վերջում էլ եզրահանգում. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ ազգային կոնգրեսն անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»: Հետաքրքիր է, ԱԺ ընտրությունները, ըստ ՀԱԿ-ի, «ֆարս» չէի՞ն, որ մասնակցեցին, թե՞ մանդատը քաղցր բան է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ