Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Նադոյի գյոռի վախտերից

Նադոյի գյոռի վախտերից
17.12.2012 | 11:44

Սա՜ղ խոսում են, բացի Բագրատյանից ու Օսկանյանից: Դե, Օսկանյանը, հասկանալի է, «դվայնոյ» տուժող կողմ է, ուստի կարող է և լռել: Իսկ Բագրատյանն էլ էդ գաղտնալսմամբ առաջադրվում է` նախ, էլ ինչ խոսի:
Ուրիշ բան եմ ուզում հասկանալ. գլխիս զոռ եմ տալիս ու չեմ հիշում՝ էսօր սահմանադրությամբ գաղտնալսման դեմ բողոքող, մանավանդ, Լևոն Զուրաբյանն իր օրերում նույն կերպ ձայնը բարձրարցրե՞ց, երբ Քոչարյանն իր Սիմբային «մտցրել» էր Արթուր Բաղդասարյանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցի սեղանի տակ՝ «ունկնդրելու» նրանց խոսակցությունը, դնելու այլոց փալաս-Յութուբի տակ, թե՞ դեռ էն ժամանակից Լյովիկենք մոտ էին Օսկանյանի ու իր բոսի հետ, համ էլ ռենտգեն ապարատ չունեին, փող էլ չունեին, որ գնեին ու տեսնեին, որ հակասահմանադրականը եկել ու գնում է Նադոյի գյոռի վախտերի՜ց` մինչև իրենց ու քոչարյանենց օրեր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ