ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուսաստանն իր բալային, ներեցեք` Գաբալային հանձնեց

Ռուսաստանն իր բալային, ներեցեք` Գաբալային հանձնեց
14.12.2012 | 00:49

Ներքաղաքական իրողություններով տարված` հետին պլան մղվեցին տարածաշրջանում տեղի ունեցող գրեթե արմատական փոփոխությունները: Առաջին հերթին նկատի ունենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը հրաժարվեց Գաբալայից: Ապա և` Իվանիշվիլին այդպես էլ առաջին այցը Վաշինգտոն չկատարեց (նա կգնա Բաքու), Բատկան ասաց` կծնկի Վրաստանի առաջ, որ վերջինս վերադառնա ԱՊՀ, Վրաստանն ասաց` երբեք: Ադրբեջանը չեղյալ համարեց վիզային ռեժիմը Իրանի հետ, Օբաման ճանաչեց Սիրիայի ընդդիմությանը: ՀՀԿ-ն նախաստորագրեց Եվրասիական միության արձանագրությունը, Պուտինը հետ քաշեց Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի ճամփից։
Ինչ-որ բանի մասին արձանագրո՞ւմ է այս խրոնոմետրաժը, թե՞ փխրուն տարածաշրջանում դեռ մի քանի անգամ լոտեր կփոխվեն, որովհետև խաղի մեջ է այդպես էլ երկաթյա տիկնոջ տիտղոս ձեռք չբերած, և այդուհանդերձ, ամերիկյան պետդեպի լեդին` Հիլըրին, որը պետք է կանխի Եվրասիական միության, այն է` սովետների երկրի ռեինկարնացիան:
Սկսենք Ադրբեջանից, հետո կհասնենք մեզ: Ասել, որ Ադրբեջանը, որը համարվում է արևմտյան երկրորդ ֆորպոստը տարածաշրջանում` Իսրայելի ու ԱՄՆ-ի համար, Գաբալայով ամբողջապես հայտնվեց Հիլըրիի գրկում, սխալ կլինի ոչ այն պատճառով, որ Սաակաշվիլու կողմից մեջքից ներքև «փափուկ մասից» կմշտված (բարև ձեզ, պարոն Վահան Բաբայան, սա ձեր գծով է) Մեհրիբանը համաձայն չէ, որ Ալիև-Պուճուրը նետվի Հիլըրիի անդնդախոր գիրկը, այլ որ` նույն Պուճուրը եկող տարի գնում է ընտրությունների, թեկուզ և ամրագրված սահմանադրությամբ, այնուհանդերձ, Արևմուտքը չի կարող աչք փակել մուսուլմանական այդ նոր տիրակալ-դիկտատորի նկրտումների վրա, և հարկավոր ժամին, հարկավոր դեպքում կարող է խոշոր ձևով հարամել այդ ընթացքը: Եվ սա որպես մեղմ տարբերակ:
Ռուսաստանն էլ հո հարամող ու հարամող է. «սապոգ ըլնի», անմիջապես ոտքը խոթի մեջը և կոխկրտի-«мочить» անի ցանկացածին, էլ չենք ասում յուր բալան, իմա` Գաբալան, յանկիներին տալու պատրաստ «յոլդաշներին»:
Թալիշներն ու լեզգիներն էլ հո կան ու կան, որ կարող են «без пяти минут» քանդուքարափ անել ադրբեջանական «իմպերիան»: Գումարեք ամենաարդյունավետ «սապոգը» ևս, որով մեկ անգամ արդեն «мать Русь»-ը տրորել է Ադրբեջանին: Այո՛, Ղարաբաղը և «նրա շուրջ զարգացումները»:
Այդ իսկ պատճառով էլ ազերին կոկորդն է պատռում, թե իր բալային, իմա` Գաբալային, ինքը ոչ մեկին չի տալու, այն է` ԱՄՆ-ը հաղթական քայլերով, ինչպես մտավ Վրաստան, Ադրբեջան չի մտնելու. հը՞, Ռուսաստան, կարո՞ղ է փոշմանես, հետ գաս, տեր կանգնես Գաբալային` քո բալային:
Ինչ կանի Ռուսաստանը` փոքր-ինչ դժվար է ասել, որովհետև նա այդպես հեշտ չի հանձնի Ադրբեջանը (հետևում Մոսկվան է), այնուհանդերձ, մինչ Ռուսաստանը կհասցնի կողմնորոշվել, տարածաշրջանում այդ և մնացյալ առումներով բարձրանում են Հայաստանի, անշուշտ, Սերժ Սարգսյանի լոտերը:
Քանի որ տարածաշրջանում մենք ամենակայուն, ամենավստահելի պարտնյորն ենք և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի համար, կարծում ենք, բոլոր դեպքերում, ԱՄՆ-ը կփորձի պայմանավորվել Հայաստանի մասով Ռուսաստանի հետ:
Եվ ճնշումները` Եվրասիական միության մասով ոչ թե մեր, այլ մայր Ռուսաստանի վրա կիրականացնի, ինչն էլ մեզ կօգնի պլստալ այդ հեղհեղուկ, անմարմին, հեռանկարներից զուրկ Եվրասիական միությունից:
Սա է միակ «այլընտրանքը», որով Հայաստանն այս անգամ` նախագահական ընտրություններին և հետո, կկարողանա զերծ մնալ ռուսական «սապոգի» վտանգից, որի «ուժն ու կորովը» տեսել ենք շատ, էլ ավելի` 2008-ի մարտի 1-ին:
Հակառակը… չես էլ ուզում մտածել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ