Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Քոչարյանն ու Աբրահամյանը հանդիպել են «օդում»

Քոչարյանն ու Աբրահամյանը հանդիպել են «օդում»
02.11.2012 | 17:14

Պաշտոնական այցով օրերս Չեխիա մեկնած ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսօր հույժ կարևոր ասուլիս էր հրավիրել հայոց խորհրդարանում` մանրամասնելու այցի նպատակներն ու ձեռք բերած «պետական մակարդակի» պայմանավորվածությունները: Հայրենի լրատվամիջոցներին, սակայն, այցի պաշտոնական մասը նույնքան էր հետաքրքրում, որքան, թերևս, ներհայաստանյան քաղաքական շոուներն են հետաքրքրում չեխ լրագրողներին: Հովհաննես Արգամիչից լրագրողները շատ ավելի «կարևոր» մեկ այլ հարցի պատասխան էին ակնկալում` ո՞ւմ հետ է եղել նա ինքնաթիռում` Պրահայից Երևան վերադառնալիս. արդյո՞ք ոչ Ռոբերտ Քոչարյանի, ու եթե` այո, ապա ի՞նչ են խոսել խոսնակն ու «էքսը»: «Այո, մենք վերադարձել ենք նույն ինքնաթիռով: Ես պատվիրակության հետ միասին ինքնաթիռում նստած էի, և ներս մտավ պարոն Քոչարյանը»,-շիփ-շիտակ «խոստովանել» է նա, ցանկանալով շեշտել, որ եթե «պեչենու բաղերն» ընկնելով հարցից խուսափելու պատճառ ունենար, այս ասուլիսն էլ բացճակատ չէր հրավիրի:

«Մենք զրույց ենք ունեցել , որը քաղաքական ձևաչափի չի եղել,-«ինքնախոստովանական ցուցմունքը» շարունակել է խոսնակը:-Հարցրեց՝ ո՞նց անցավ Չեխիայի հանդիպումը, և ես պատմեցի այն, ինչ ձեզ պատմեցի»: Իսկ նախագահական ընտրություններին առնչվող հարցեր «պատահմամբ» չե՞ն քննարկվել` իրենց հերթին «յազվությունը» շարունակել են լրագրողները: «Ասացի, որ եղել է քննարկում, որևէ քաղաքական հարց չի քննարկվել, որևէ պայմանավորվածություն չի եղել : Դա լավ ձևաչափ չէ` պայմանավորվել ու ինքնաթիռում հանդիպել»,- չքմեղացել է Քոչարյանին «օդում պատահմամբ բռնեցրած» Արգամիչը:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ