Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հույսը մահանում է վերջում

Հույսը մահանում է վերջում
01.11.2012 | 16:28

ԱԺ-ում պետբյուջեի քննարկումների ժամանակ քաղծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ խնդրեց վերանայել պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Արդյոք խնդրանքը տեղ կհասնի՞։ Հարցը կառավարության նիստից հետո փորձեցինք ճշտել հենց պարոն Բադալյանից։

«ՄԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆՔ»
-Կառավարությունը պետծառայողի աշխատավարձը 2014-ին կբարձրացնի։
-Այսինքն, այսօր հարցը բարձրացրիք, որ գոնե 2014-ին այն լուծվի։ Ինչքա՞ն բարձրացում եք ակնկալում։
-20 %-ի չափով։
-Այսինքն, 2013-ին հույս չունեք։
-Միշտ էլ հույս ունեմ։ Թեև 2013-ի պետբյուջեի նախագծով նախատեսված չէ պետծառայողի աշխատավարձի բարձրացում, այնուհանդերձ, հույս ունեմ, որ հնարավորությունների առկայության դեպքում 2013-ին ինչ-որ բան հնարավոր է։ Ոչ միայն հույս ունեմ, այլև երազում եմ, որ առաջարկս օր առաջ կատարվի։
-Այո, վարդագույն երազանքը կարևոր բան է։
-Եթե բոլորն արդյունավետ աշխատեն, երազանքն իրականություն կդառնա։
-Կարծում եք` մեր տնտեսությունն այնքան արդյունավետ է զարգանում, որ հնարավորություն է տալիս պետծառայողի աշխատավարձը 20 %-ով բարձրացնելո՞ւ։
-Կարծում եմ` այո։
-Ի՞նչ հիմքերի վրա է Ձեր համոզմունքը։
-Բոլոր այն հիմքերի և հնարավորությունների, որոնք այսօր առկա են։ ՈՒղղակի դրանք պետք է ավելի արդյունավետ դարձնել։ Մենք հնարավորություններ ունենք։
-Որոնք լիարժեք չեն օգտագործվում։
-Մենք նաև պետք է նկատի ունենանք ստվերային շրջանառությունները։ Եթե ֆինանսների նախարարը խոսում է, որ այն 30 % է կազմում, ապա, կարծում եմ, ստվերից դուրս բերված 1-2 %-ը հնարավորություն կտա բարձրացնելու պետծառայողների աշխատավարձը։

«ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀ նախագահը կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետ գործընթացի հորդորել է անցնել վիրահատական միջամտության, ասել է թե` առաջիկայում պետք է սպասել հրաժարականների։ «Վիրահատություն» ասվածը ինչպե՞ս են գնա, հատում պաշտոնյաները և, ըստ նրանց, ո՞ր ոլորտից այն կսկսվի։

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ (քաղծառայության խորհրդի նախագահ)
-Վիրահատական միջամտություն ասվածը, այո, ենթադրում է հրաժարականներ և պաշտոնանկություններ։ Չեմ կարող ասել, որ ոլորտից այն կսկսվի։ Մեր իրավասությունների շրջանակներում ընդգրկված են քաղծառայողների հետ կապված հարցերն ու խնդիրները։
-Իսկ Դուք, որպես ստվերի դեմ պայքարող անհատ, ոչ թե պաշտոնյա, ո՞ր ոլորտից կսկսեիք պաշտոնանկությունները։
-Բոլոր այն ոլորտներից, որտեղ կոռուպցիոն երևույթներ կան։

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ (փոխարտգործնախարար)
-Վիրահատական միջամտություն ասվածը շատ կտրուկ է, քան ընդամենը հրաժարականը, և ցանկացած ոլորտում, որտեղ նման բան հնարավոր է, պետք է այն իրականացվի։
-Հնարավո՞ր է, որ վիրահատությունը սկսվի ձեր ոլորտից։
-Համենայն դեպս, մեր ոլորտում նման խախտումների մասին տեղյակ չեմ։

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ (ջրային տնտեսության կոմիտեի նախագահ)
-Չեմ կարող մեկնաբանել։ Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ (տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ)
-Ձեր հարցին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։


ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
-Առանց մեկնաբանությունների։ Կպատասխանեմ ցանկացած հարցի, եթե այն առնչվում է մեր ոլորտին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ.- Ակնկալում էինք մյուս նախարարների տեսակետը ևս, բայց նրանք, «գնահատելով» լրագրողներիս «հարցի արժեքը», «тихаря» հեռացան «легкой походкой»։

Դիտվել է՝ 3623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ