Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կլինի՞ Հայաստանում ֆորս-մաժոր

Կլինի՞ Հայաստանում  ֆորս-մաժոր
25.09.2012 | 12:28

Հայաստանյան բոլոր ուժերը ձենները կտրել, որոշակի բան չեն ասում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Բոլորը շունչները պահած սպասում են: Հիշենք, որ չորս տարի առաջ սեպտեմբերի 21-ն այն ջրբաժանն էր, որի ժամանակ Տեր-Պետրոսյանն «ավետեց», թե գալիս է: Այս անգամ որևէ մեկը նման ավետիս չհղեց հայ բազմաչարչար հանրությանը:
Ինչի՞ն են սպասում հայոց մեջ քաղաքական ուժերը: Ասել, թե ԲՀԿ-ի հայտարարությանը, չափազանցություն կլինի:
Բանն այն է, որ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն իրական այլընտրանքներ չունեն Հայաստանում և թեկնածուների, քաղաքական գործիչների այդ դեֆիցիտի պայմաններում ստիպված են ուշադրության կիզակետում պահել Սերժ Ազատի Սարգսյանին: ՈՒստի բնական էր, որ, մի կողմից, Անկախության օրը, ասենք` նույն ԱՄՆ-ը, երեք օրինակից շնորհավորեց Սերժ Սարգսյանին ու մեզ` հայ լոբբինգի հետ ընտրությունների գնացող Օբամայի, Վանոյից երբեմն «հիշված» Քլինթոնների, և պարոն Գորդոնի` Հունգարիայից մեծ դժգոհության մորատորիումով: Նույնիսկ Ասադն էր ժամանակ գտել շնորհավորելու մեզ: Դե, պարոն Պուտինի ջերմության մասին արդեն ասել ենք: Մեկ հավելում` ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստան չժամանած Պուտինն այդ ջերմությամբ փորձել էր նաև քավել իր չգալու մեղքը:
Եվ ուրեմն, «սարտիրները» մի կողմ թողած Պուտինի «կողքին» պետք է հիշել նաև պարոն Տարասովին, որն ասում է` այնպիսի տպավորություն է, որ տարածաշրջանը փոփոխությունների փուլ է թևակոխում: Հա, ինքը նկատի ունի հայ-թուրքական հարաբերությունները, բայց դե մենք էլ միամիտներից չենք:
Օբամայի ընտրություններից առաջ Վրաստանի ընտրություններն են: Օբաման «կփոխի» տարածաշրջանն առնվազն նոյեմբերի վեցից հետո, էլ չենք ասում ընտրվելուց հետո դեռ ինաուգուրացիայի հարց էլ կա, ու դեռ մի քիչ էլ պիտի էդ «վախտ» սպասի: Իսկ ահա Ռուսաստանը` մեկ-երկու, մեկ-երկու, Վրաստանում այնպիսի քաղտեխնոլոգիա կիրառեց, որ կարող և արժանի էր արևմտյան նուրբ տեխնոլոգիաների կողքին «Օսկարի»:
«Սապոգի», «տապորի» Ռուսաստանը քաղաքական ահավոր «նրբագեղ ժեստով» փակեց վրացական քաղաքական դաշտը: Խոստովանենք` անվերապահ «խոդ» էր: Ծնկեցնել Վրաստանին այն համակարգի վրա, ինչը Վրաստանի համար բրենդ էր դարձել, ինչի համար Վրաստանը դիդակտիկ նյութ էր սարքվել, ինչին մեր Վովա Գասպարյանը, Արարատի ու Կոտայքի մարզերը Հայաստանին միացնելու ազատ ժամերին, փորձում էր նմանվել, ընդօրինակել, ինչի համար ԱՄՆ-ը «բեշեննի» փողեր էր տվել Սաակաշվիլուն, և վրացական թափանցիկ պատերով իրավապահ համակարգն իր բարեփոխումներով ասելիք-լսելիք էր դարձել ողջ աշխարհի համար… Պարոն «գայլը»` Ռուսաստանը, հերթական անգամ ստիպեց Միխոյին` կրծել սեփական «գալստուկը»: Դարդից:
Հիմա բոլորս շունչներս պահած հետևում ենք` կվերածվի՞ ոստիկանական այդ «առանցքը» Վրաստանի, տարածաշրջանի համար ֆորս-մաժորի: Հասկանալի է, եթե հոկտեմբերի երկուսին վրացական ընտրություններում ռուսական այս «նոու հաու»-ի արդյունքում հաղթի Բիձինա Իվանաշվիլու վրացական երազանքը, եթե վրացական «միլիոնների երթը» տուն չգնա, և ինչպես իր օրերում Հայաստանում` Լևոնի գլխավորությամբ, «ռասկաչկայի» տանի, ապա նոր իրադրությունը նոր հարցադրումներ ու նոր լուծումներ «կբերի» նաև Հայաստանում:
Ողջ աշխարհի փորատակը խառնող ԱՄՆ-ը տանուլ կտա՞ այս մարտը, թե՞ շատ արագ մենք ականատես կլինենք ամերիկյան նորագույն տեխնոլոգիաների` վրացական ընտրություններում «վրա գալուն», որովհետև հակառակի դեպքում կսկսվի տարածաշրջանը տանուլ տալու մեծ ռաունդը:
Սա է պատճառը, որ հայաստանյայց քաղաքական ուժերը ձկան նման լուռ են. հոկտեմբերի երկուսից հետո նրանք արդեն կսկսեն խոսել: Հասկանալի է, չէ՞, Ռուսաստանն իր ռուսիստներին ասել է` «պոդոժդյոմ»:
Մենք էլ սպասենք։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ