17.01.2014|
11:06
2013 թ., ամիսը` դեկտեմբեր, Callup կենտրոնը բացահայտում է` հայերս մուրճ-մանգաղի կարոտից ավելի ենք հալումաշվում, քան Ազերբայջանն ու Վիրքը, քան Ղազախստանն ու Կիրգիզստանը և, առհասարակ, մյուս «ստանները»։ Զարմանալի է. չէ՞ որ միայն մենք ենք ԽՍՀՄ-ի օրոք գերեվարված մեր բնիկ օրրանի մի հատվածը հետ բերել շնորհիվ անկախ պետականության։ Ահավասիկ, Callup-ն հուշում է, ՀՀ քաղաքացիների 10 տոկոսն այդպես էլ չի կողմնորոշվում` ԽՍՀՄ-ի կործանումը հայերիս համար, այնուամենայնիվ, օգտակա՞ր իրադարձություն էր, թե՞, այսուհանդերձ, վնասակար մի արկած։