28.02.2014|
00:04
Այո, հարգարժան ընթերցողներ, պարտադրված ենք հաստատական եղանակով բնութագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը, ի մասնավորի` կոնկրետ տնտեսավարողի, փոքր և միջին բիզնեսի նկատմամբ էլ ընդհանրապես։ Բանն այն է, որ ՊԵԿ-ի և նրա մասնաճյուղ Շենգավիթի տեսչությունը ոտն ի գլուխ փոխել է իր գլխավոր գործառույթը, տնտեսավարողին ուղղորդելու, նրան արժանավայել գործընկեր և նրա գործունեության խստապահանջ վերահսկիչը լինելու փոխարեն հանդես է գալիս որպես սադրիչ, ապա նաև պատժիչ մեքենա։