ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 
  • Եթե հարկ լինի` փակագծերը կբացեն

    Եթե հարկ լինի` փակագծերը կբացեն

    01.06.2013| 19:09
    Նախախորհրդարանի` երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ կառուցի անդամ Վարուժան Ավետիսյանը մի հայտարարություն արեց, ըստ որի, ապրիլի 9-ից հետո, երբ Նախախորհրդարանը հրապարակեց իր ծրագիրը, ավելացել են ճնշումները և սպառնալիքները կառույցի անդամների հասցեին. «Կտրուկ ավելացել են Նախախորհրդարանի անդամների հեռախոսազանգերը լսելը, մարդկանց հետևելը, անգամ աշխատանքի վայրում մարդկանց սպառնում են: Սովորական են դարձել և հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»:
  • Հայրիկյանի գործով վկայի ցուցմունքներում հակասություն կա

    Հայրիկյանի գործով վկայի ցուցմունքներում հակասություն կա

    01.06.2013| 19:06
    ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօր հերթական դատական նիստն է տեղի ունեցել, որի ընթացքում վկա, Հայրիկյանի հարևան Սեդա Գևորգյանի ցուցմունքներում հակասություն է նկատվել: Ըստ pastinfo.am-ի՝ իր նախնական ցուցմունքում Գևորգյանն ասել էր. «Երբ դուրս նայեցի պատուհանից, կասկածելի, փախչող կամ հեռացող որևէ անձ չտեսա»:
  • Նախախորհրդարանի ճանապարհային քարտեզը

    Նախախորհրդարանի ճանապարհային քարտեզը

    01.06.2013| 18:57
    Նախախորհրդարանը Ազատության հրապարակում բաց հանդիպմամբ քննարկել է «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը», որ ներառում է.
  • Գելի գլխին ավետարան կարդացին…

    Գելի գլխին ավետարան կարդացին…

    01.06.2013| 00:00
    Վերջերս ԱԺ խոսնակը հայտարարեց, որ նիստից բացակայող պատգամավորների հանդեպ «պատժամիջոցներ» է կիրառելու ու քարտուղարությանը հանձնարարեց, ողջ նիստի ընթացքում մի քանի անգամ ստուգել պատգամավորների ներկայությունը:
  • Կառուցողական ընդդիմություն

    Կառուցողական ընդդիմություն

    30.05.2013| 23:30
    «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, և նույն պատճառներով» (ֆրանսիական ասացվածք)։ Տարիներ առաջ հանրապետության երկրորդ նախագահը իր վերջին ընտրաշրջանի քարոզարշավն սկսեց «Հրազդան» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
  • Լաց ենք լինելու ազգովին

    Լաց ենք լինելու ազգովին

    30.05.2013| 15:07
    Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ մշտական կոմիտեի երևանյան նիստին` հայտարարել է պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` առանց պատճառները բացատրելու:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը «հեղափոխություն կանի» աշնանը

    Րաֆֆի Հովհաննիսյանը «հեղափոխություն կանի» աշնանը

    29.05.2013| 18:15
    Ի պատասխան galatv.am-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում «Բարևի» հեղափոխությունը, Հովսեփ Խուրշուդյանը ասել է. «Հեղափոխությունը մարդկանց մտքերում է… Դա տևական պրոցես է լինելու, մեկ օրվա միջոցառում չէ և դա արդեն սկսել է իրականանալ փետրվարի 18-ից, երբ ժողովուրդն իր քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին»:
  • Փաստորեն, լավ «աճել» ենք

    Փաստորեն, լավ «աճել» ենք

    29.05.2013| 17:31
    «Ծրագրի իրականացմանն էապես նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից և այն համատեղ աշխատանքը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք»,-այսօր ԱԺ-ում 2012-ի բյուժեի կատարողականը ներկայացնելուց հետո ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով պատգամավորներին համատեղ աշխատանքի համար: Իսկ մինչ այդ վարչապետը թվերի լեզվով ներկայացրեց անցնող տարում տնտեսության ոլորտները:
  • Փորձելու են հենվել քաղաքացու վրա

    Փորձելու են հենվել քաղաքացու վրա

    29.05.2013| 14:41
    Որպես ընդդիմադիր ուժ հանրությանը ներկայացող «Նախախորհրդարանը» մայիսի 28-ին հանրահավաք էր հրավիրել Վանաձորում: Բացի ստանադարտ ձևակերպումներից, որոնք նկարագորմ են հանրապետությունում տիրող վիճակը, Նախախորհրդարանի անդամները հայտարարել են նաև այլընտրանքային իշխանություն ձևավորելու անհրաժեշտության մասին: Իսկ «այլընտրանքային իշխանության մարմիններ» ասելով Նախախորհրդարանը նկատի ունի քաղաքացիական պայմանագրեր կնքելն ու դրանց միջոցով յուրաքանչյուր քաղաքացու լիազորությունը ստանալը՝ իշխանությունն իրականացնելու համար:
  • Սերժ Սարգսյանը Բիշկեկ չի գնում

    Սերժ Սարգսյանը Բիշկեկ չի գնում

    27.05.2013| 15:00
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ կայանալու է այսօր Բիշկեկում, օրակարգում ունենալով 2014-ին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանի անվտանգության ապահովության խնդիրները և ՀԱՊԿ-ի մասնակցության ձևաչափը այդ խնդիրների լուծմանը: