ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 
  • Արմեն Մովսիսյանի խոստումը

    Արմեն Մովսիսյանի խոստումը

    12.12.2013| 17:58
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ քննարկելու գազի ցանկացած գին, որը ցածր կլինի 1000 խմ-ի դիմաց 189 դոլարից:
  • Պայքարի լեզուն, աղվեսի հռետորաբանությունը և մարդու հայեցի իրավունքը

    Պայքարի լեզուն, աղվեսի հռետորաբանությունը և մարդու հայեցի իրավունքը

    11.12.2013| 17:17
    Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, մի քանի հազար երևանցիներ դուրս եկան Ազատության հրապարակ՝ օրը հիշատակելու: Միջոցառումը կազմակերպել էր 2007-ին երկրում հաստատված ռեժիմի դեմ պայքարի համազգային շարժում ձևավորած և 6 տարի անց նույն ռեժիմի սահմաններում գործող ավանդական կուսակցությունների շարքերը համալրած ՀԱԿ-ը (Հայ Ազգային Կոնգրես): Հիշեցնեմ, որ համաժողովրդական շարժման առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը հռչակեց մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջը և հավաքեց հարյուր հազարավոր համակիրների, որովհետև շարժման նպատակը հստակ ձևակերպված էր. իշխանափոխություն, այսինքն` ռեժիմի տապալում և խախտված սահմանադրական կարգի (մարդու ոտնահարված իրավունքների) վերականգնում:
  • Իշխանության ցուգցվանգը

    Իշխանության ցուգցվանգը

    11.12.2013| 16:30
    Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա նախաձեռնած և դրա հետևանքով կալանավորված, այնուհետև՝ հոգեբուժարանում հայտնված Շանթ Հարությունյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Իհարկե, դեռ պարզ չէ, թե բժշկական փորձաքննությամբ ինչ եզրակացություն կտան Շանթ Հարությունյանին, սակայն, անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանում ցանկացած գործընթաց անլրջացնելու հետ:
  • Նորը ծնվում է վատ ավանդույթը ջարդելուց

    Նորը ծնվում է վատ ավանդույթը ջարդելուց

    11.12.2013| 12:18
    «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «ՈՒրվագիծ» հաղորդաշարի հյուրը «Քաղաքացիական պայմանագրի» համակարգող խորհրդի անդամներ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ու Մարինե Մանուչարյանն էին: Սասուն Միքայելյանը բացատրում էր, թե ինչու է միացել այդ պայմանագրին, որոնք են եղել մինչ օրս ընդդիմության պարտության պատճառները, ինչ են պատրաստվում անելու:
  • «Հայաստանում քսան տարվա  ընդդիմադիր գործունեությունը բաց դասագիրք է»

    «Հայաստանում քսան տարվա ընդդիմադիր գործունեությունը բաց դասագիրք է»

    09.12.2013| 15:40
    «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին irates.am-ը հիշեցրեց, որ 2006-07 թվականներին ինքը եղել է մեկ այլ՝ «Իմպիչմենթ» դաշինքի նախաձեռնողներից մեկը, հանդես էր գալիս հստակ ուղերձ ունեցող կարգախոսներով: Թե՛ դրական, թե՛ բացասական առումով ի՞նչ փորձ է տվել «Իմպիչմենթը» Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ հետևություններ է արել նախկինում իր անցած ճանապարհից: Եվ կա՞ն այսօր «Իմպիչմենթ» դաշինքից մարդիկ, ովքեր ցանկանում են աջակցել և միանալ «Քաղաքացիական պայմանագրին»:
  • Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ

    Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ

    09.12.2013| 15:27
    ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել.
  • Այս տարի էլ իշխանափոխություն չեղավ

    Այս տարի էլ իշխանափոխություն չեղավ

    09.12.2013| 15:00
    Ազատամարտիկները իրենց տարեվերջյան` դեկտեմբերի 5-ի հանրահավաքում հայտարարեցին, թե Սերժ Սարգսյանին երկու ամիս ժամանակ են տալիս և իրենց պահանջը չկատարելու դեպքում անցնելու են այլ գործողությունների: Ազատամարտիկները վերջին ամիսներին հանդիպումներ էին ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, հանրահավաքներում հայտարարում, թե իրենց պահանջների` Սերժ Սարգսյանի հրաժարականի և երկրում իշխանափոխություն իրականացնելու հետ համաձայն են բոլոր ուժերը: Գուցե և համաձայն էին, բայց այդ ուժերից ոչ մեկը պատասխանատու դեմքով երբևէ ազատամարտիկների հանրահավաքին ելույթ չունեցավ և չհայտարարեց նրանց պաշտոնապես սատարելու մասին:
  • Եղանակ ստեղծողը մնաց նախկին նոմենկլատուրան

    Եղանակ ստեղծողը մնաց նախկին նոմենկլատուրան

    07.12.2013| 20:41
    Կան անհատներ, որոնց ինչպես կյանքը, այնպես էլ մահը խորհել են տալիս այնպիսի արժեքների մասին, որոնք մենք առօրյա կյանքում անտեսում ենք: Այդպիսի անհատ է նաև օրերս կյանքից հեռացած Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան: Նրանք խորհել են տալիս նաև իշխանության բնույթի, իշխանության հետ հարաբերությունների մասին:
  • Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից

    Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից

    06.12.2013| 17:26
    «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս ԳԻՄԻՇՅԱՆԸ հիասթափված է Եվրոպայից և կարծում է, որ ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը չարիքի փոքրագույնն էր:
  • Պուտինը պատմությունը  հարմարեցնում է իր «քիմքին»

    Պուտինը պատմությունը հարմարեցնում է իր «քիմքին»

    06.12.2013| 01:08
    ՌԴ նախագահի մեկօրյա այցի արձագանքները դեռ չեն մարել։ Թե ինչ «նվերներով» ճանապարհեցին նրան Հայաստանի ղեկավարները, հանրությունը դեռ երկար կհիշի, իսկ մենք անդրադառնանք Պուտինի պատվին տրված «խորհրդավոր» ընթրիքի որոշ մանրամասներին։ Ճաշկերույթի սեղանը բավականին համեստ է եղել, ՌԴ նախագահին հրամցրել են ձուկ: Նախագահների սեղանի մոտ նստած են եղել երկու երկրների արտգործնախարարները, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ականատեսների պատմելով` ավելի քան ժամուկես տևած ճաշկերույթը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Պուտինն աշխույժ խոսքուզրույցի է բռնվել և՛ նախագահի, և՛ վարչապետի, առավել շատ` կաթողիկոսի հետ: