17.12.2013|
16:57
ԶԼՄ-ներում տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանսիայում բուժման նպատակով գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը Հայաստան վերադառնալուց հետո հրաժարվելու է Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնից: Գաղտնիք չէ, որ ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո հայտնվեց քաղաքական տարբեր հավակնությունների կիզակետում: Անկանխատեսելի, հախուռն երկրապահներին, որոնք հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պատրաստ էին ամեն տեսակ զարգացումների, պահանջում էին իշխանության հրաժարականը, իշխանությունը կարճ ժամանակ անց կարողացավ զսպել: Այնուհետև, ինչպես 2003 թ., այնպես էլ՝ 2008 թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երկրապահները չեն ցուցաբերել չեզոք դիրքորոշում և ակամա հայտնվել են քաղաքական բարիկադների հակառակ կողմերում: