Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ի՞նչ քաղաքականություն, կարևորը՝ դաշնամուր է նվագում. Արթուր Խաչատրյան

Ի՞նչ քաղաքականություն, կարևորը՝ դաշնամուր է նվագում. Արթուր Խաչատրյան
19.06.2022 | 10:31

Ինձ թվում է՝ երբ համատեղության կարգով նախագահ աշխատող դաշնակահար ՀՀՇ-ականը վերադառնա Հայաստան, նրան շատ ծանր խոսակցություն է սպասում իր գործատուի հետ։ Չէ՞ որ դաշնակահարին պաշտոն էին տվել, որ դաշնամուր նվագի, հյուրերին զվարճացնի, իսկ նա՞... Սանկտպետերբուրգյան ծովափնյա մեղմ զեփյուռը, սպիտակ գիշերներն ու շիկահեր գեղեցկուհիները դառը կատակ խաղացին նրա հետ։ Պարոն Խաչատուրյանը, Կիսա Վորոբյանինովի նման, որոշեց բոլորին շլացնել իր մտքի լայնությամբ։ Դե, ներելի է, մարդ է, կարող է տրվել այդ գայթակղությանը, մեզանից ո՞վ է անթերի։ Բայց, մտքի գիգանտի հայտնած մտքերն ուղղակի հակասում են իր ղեկավարի հայտնած մտքերին, հաստատում, որ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությունը և պատասխանատու է հազարավոր զոհերի համար։
Նախ, «հայ համայնքի ներկայացուցիչների» (երևի՝ մի 10 երիտասարդ) հետ հանդիպման ժամանակ նա ուղղակի հերքեց Փաշինյանի այն միտքը, որ նախկինները 30 տարի բանակցել են ազատագրված տարածքները հանձնելու ուղղությամբ։ Հանձնելը միակողմանի գործողություն է, մինչդեռ, ըստ Խաչատուրյանի, օրակարգում լրիվ այլ սխեմա է եղել։ Հա, քանի խոսում եմ համայնքի հետ հանդիպման մասին, երևի այդքան էլ ճիշտ չէր Պուտինի հետ հանդիպելուց, մեղրից անուշ ու քաղցր խոսքեր շռայլելուց առաջ քննադատել «Ռոսկոսմոսին» ու խաղաղապահներին։


Իսկ դաշնակահար նախագահի պերֆորմանսը Պուտինի հետ հանդիպմանն ուղղակի հրաշք էր։ Նախ՝ խոսեց հյուրընկալող կողմից երևի մի հինգ անգամ ավելի շատ, անդրադարձավ իր երիտասարդ օրերին, դիվանագիտության մեջ առաջին քայլերին, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում: Նախագահը, տիկնայք և պարոնայք, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում։ Դե հա, ի՞նչ քաղաքականություն, կարևորը՝ դաշնամուր է նվագում։


ՈՒ մեկ էլ հանկարծ՝ բու՛մփ. «В действительности мы хотели пораньше прекратить, как-то закончить войну․․․»։ Պատերազմող կողմը ցանկանում է ոչ թե հաղթել, այլ ինչ-որ կերպ պատերազմն ավարտել։ Իսկ դուք հարցնում եք․ «Ինչու՞ չհաղթեցինք»։ Չհաղթեցինք, որովհետև նման խնդիր չէր դրվել։ Լավ, միգուցե մարդն էլի սխալվեց։ ՈՒզում էին։ Այնքան էին ուզում, որ Նիկոլը նույնիսկ հաղթելու հատուկ բաղադրատոմս մշակեց։ Բայց, տեսան, որ չի ստացվում։ Այստեղ արդեն ամենահետաքրքիր պահն է. «У Вас возможность была (остановить войну) 19 октября [2020 года] ещё – мы об этом говорили с Сергеем Викторовичем [Лавровым], когда он был в Ереване. Но так получилось, что 9 ноября (2020 года]) но самое важное, что война остановилась»: Մարդը բառացի խոստովանում է, որ հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար պատերազմը դադարեցնելու։ Կրկնում է դեռ 2020-ի ձմռանը Պուտինի հայտնած խոսքերը։ Եթե Նիկոլը համաձայներ, հազարավոր պայծառ երիտասարդներ չէին զոհվի, իսկ կրակի դադարեցման պայմաններն այդքան ծանր ու ստորացուցիչ չէին լինի։

Միգուցե նա հատու՞կ դա արեց, որ պարտությունն այնքան ծանր լիներ, որ ոչ ոք հաջորդ հաղթանակի մասին չհանդգներ մտածել։ Վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը մի օր կստանանք։ Իսկ այսօր փաստենք, որ Խաչատուրյանն ուղղակի հերքեց Փաշինյանի հիմնական թեզերը ու նրան Շուշին հանձնելու մեղավոր կարգեց:

Դիտվել է՝ 7235

Մեկնաբանություններ