Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Կա­տար­վա­ծի պա­տաս­խա­նատ­վու­թ­յու­նը նաև ԱԱԾ-ի պա­րա­նո­ցին է

Կա­տար­վա­ծի պա­տաս­խա­նատ­վու­թ­յու­նը նաև ԱԱԾ-ի պա­րա­նո­ցին է
04.12.2020 | 00:15

Վեր­նագ­րով ար­տա­հայտ­ված հար­ցը հենց այն­պես չէ, որ ա­ռա­ջա­ցել է, այս­պի­սի հար­ցադր­ման հա­մար ար­դեն կան բա­վա­րար հիմ­քեր: Ե­թե ԱԱԾ-ում (սույն մար­մի­նը պաշ­տո­նա­պես այդ­պես է հան­դես գա­լիս և այդ­պես է ներ­կա­յաց­վում) գլ­խի չեն ընկ­նում, թե ինչ նկա­տի ու­նենք ու բա­ցատ­րու­թյան կա­րիք ու­նեն, սի­րով կբա­ցատ­րենք ու կման­րա­մաս­նենք:


ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյունն օ­րերս հան­դես ե­կավ մի պար­զա­բան­մամբ, ո­րը զա­վեշ­տա­կան կան­վա­նեինք, ե­թե ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը չլի­ներ այս աս­տի­ճա­նի տխուր, ա­վե­լին` ող­բեր­գա­կան:
Նախ նույ­նու­թյամբ ներ­կա­յաց­նենք ԱԱԾ-ի 30.11.2020 թ. պաշ­տո­նա­կան պար­զա­բա­նու­մը.
«Նկա­տի ու­նե­նա­լով այն հան­գա­ման­քը, որ օ­րեր ա­ռաջ կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սի ըն­թաց­քում «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նի կող­մից հն­չեց­ված մտ­քե­րի վե­րա­բե­րյալ տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րից ստաց­վում են բազ­մա­թիվ հար­ցում­ներ, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը նպա­տա­կա­հար­մար է հա­մա­րում պար­զա­բա­նել հետևյա­լը.
Հի­շյալ ա­սու­լի­սի ըն­թաց­քում ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­վաս­տիու­թյան վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նում առ­կա չեն:
Միա­ժա­մա­նակ տե­ղե­կաց­նում ենք, որ տվյալ ա­սու­լի­սի ըն­թաց­քում ներ­կա­յաց­ված դի­տար­կում­նե­րի կա­պակ­ցու­թյամբ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 25-ին դի­մել է ՀՀ դա­տա­խա­զու­թյուն:
Ա­վե­լին, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րի վե­րա­բե­րյալ յու­րո­վի պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­ցող, վեր­ջին­նե­րիս լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ստաց­ված տե­ղե­կու­թյուն­նե­րին հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով չտի­րա­պե­տող ան­հատ­նե­րին և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին հոր­դո­րում ենք զերծ մնալ հան­րու­թյա­նը մո­լո­րու­թյան մեջ գցող, ներ­քին լար­վա­ծու­թյուն հրահ­րող, ինչ­պես նաև պե­տա­կան կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյու­նը խա­թա­րող հրա­պա­րա­կում­նե­րից:


Այս ա­մե­նով հան­դերձ ի­րա­զե­կում ենք նաև, որ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի և պաշ­տո­նա­տար ան­ձանց վե­րա­բե­րյալ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն և զր­պարտ­չա­կան բնույ­թի կեղծ լու­րեր տա­րա­ծե­լու գոր­ծե­լաո­ճը շա­րու­նա­կե­լու դեպ­քում կնա­խա­ձեռն­վեն հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ»:


Ա­ՌԱ­ՋԻՆ, ԱԱԾ-ի պա­րո­նայք և ՏԻԿ­ՆԱՅՔ, Ի­սա­գու­լյա­նի կող­մից նշված և այլ ա­սու­լիս­նե­րում, հար­ցազ­րույց­նե­րում ոչ թե մտ­քեր են հն­չեց­վել, այլ հրա­պա­րակ­վել են մի շարք փաս­տեր կամ տե­ղե­կու­թյուն­ներ, հետևա­բար դրանք մի­տում­նա­վոր մի խառ­նեք մտ­քե­րի, դա­տո­ղու­թյուն­նե­րի հետ և այդ­պես մի ներ­կա­յաց­րեք հան­րու­թյա­նը: Ի վեր­ջո, ԱԱԾ եք կոչ­վում…


ԵՐԿ­ՐՈՐԴ. շատ վատ է և, հա­վա­նա­բար, ինք­ներդ էլ դա գի­տակ­ցում եք, որ հի­շյալ ա­սու­լի­սի ըն­թաց­քում ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­վաս­տիու­թյան վե­րա­բե­րյալ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նում տե­ղե­կու­թյուն­ներ չկան (ե­թե, ի­հար­կե, չկան…), բա ձեր բա­նու­գործն ի՞նչ է… Ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե՞­րը… Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար ա­ռաջ­նա­հեր­թո­րեն պա­տաս­խա­նա­տու պե­տա­կան մի ողջ կա­ռույց մե­ծա­պես ծա­ռա­յեց­նե՞­լը ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի ու նրա ըն­տա­նի­քի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մա­նը… Երկ­րի սահ­մա­նադ­րա­կան կար­գը պաշտ­պա­նե­լու փո­խա­րեն, այդ նույն կար­գի, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան, օ­րեն­սդ­րու­թյան դեմ ոտ­նձ­գած­նե­րին ուղ­ղա­կիո­րեն թե ա­նուղ­ղա­կիո­րեն պաշտ­պա­նե՞­լը, կույր ու խուլ ձևա­նա­լով ու ձեր հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյամբ` նրանց օ­րեն­քի առջև պա­տաս­խա­նատ­վու­թյան չկան­չե­լով, պե­տա­կան այդ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րին լռե­լյայն հո­վա­նա­վո­րե՞­լը… Կո­ռուպ­ցիոն բազ­մա­թիվ խո­շոր գոր­ծեր թո­ղած, կու­ռուպ­ցիոն նաև մանր-մունր գոր­ծե­րով զբաղ­վե՞­լը, դրա վրա ժա­մա­նակ ու մի­ջոց­ներ վատ­նե՞­լը։
Չե՞ք զգում, որ 2018-ի իշ­խա­նա­զավթ­մամբ կամ հե­ղաշ­րջ­մամբ ԱԱԾ-ի ար­դեն իսկ սա­սան­ված հե­ղի­նա­կու­թյու­նը Փա­շի­նյանն ան­ցած շուրջ եր­կու­սու­կես տա­րում շրի­շա­կի մա­կար­դա­կի է ի­ջեց­րել։ Դե ձեն ու ծպ­տուն հա­նեք, ե­թե, ի­հար­կե, ձեր մեջ մի քիչ սպա­յի պա­տիվ կա մնա­ցած:


ԵՐ­ՐՈՐԴ. ԱԱԾ-ի ղե­կա­վար կազ­մում ընդ­հան­րա­պես մնա­ցե՞լ են տրա­մա­բա­նե­լու ու­նակ պաշ­տո­նյա­ներ. ե­թե ինք­ներդ եք խոս­տո­վա­նում կամ հայ­տա­րա­րում, որ «Հի­շյալ ա­սու­լի­սի ըն­թաց­քում ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­վաս­տիու­թյան վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նում առ­կա չեն», այ­սինքն` չգի­տեք` Ի­սա­գու­լյա­նի հրա­պա­րա­կած տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նու՞մ են ի­րա­կա­նու­թյա­նը, թե ոչ, ա­պա ին­չու՞ եք հենց Ի­սա­գու­լյա­նի հրա­պա­րա­կած տե­ղե­կու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ ձեր պար­զա­բան­ման մեջ հոր­դո­րում ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րի վե­րա­բե­րյալ յու­րո­վի պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­ցող, վեր­ջին­նե­րիս լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ստաց­ված տե­ղե­կու­թյուն­նե­րին հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով չտի­րա­պե­տող ան­հատ­նե­րին և կազ­մա­կե­րու­թյուն­նե­րին «զերծ մնալ հան­րու­թյա­նը մո­լո­րու­թյան մեջ գցող, ներ­քին լար­վա­ծու­թյուն հրահ­րող, ինչ­պես նաև պե­տա­կան կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյու­նը խա­թա­րող հրա­պա­րա­կում­նե­րից»:
Այդ ո՞վ յու­րո­վի պատ­կե­րա­ցում ու­նի։ Այդ ո՞վ է հան­դես գա­լիս հան­րու­թյա­նը մո­լո­րու­թյան մեջ գցող, ներ­քին լար­վա­ծու­թյուն հրահ­րող, ինչ­պես նաև պե­տա­կան կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյու­նը խա­թա­րող հրա­պա­րա­կում­նե­րով, ին­չու՞ չեք ո­րո­շա­կիաց­րել, թե ում նկա­տի ու­նեք: Ե­թե է­ժա­նա­գին հնար­քի դի­մե­լով, փոր­ձում եք դրա­նով հան­րու­թյան շր­ջա­նում բա­ցա­սա­բար ներ­կա­յաց­նել ու հե­ղի­նա­կազր­կել «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գա­հին, վս­տա­հեց­նում եմ` չի՛ ստաց­վե­լու:


ՉՈՐ­ՐՈՐԴ. ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րի վե­րա­բե­րյալ յու­րո­վի, կա­րե­լի է են­թադ­րել, որ նկա­տի ու­նեք սխալ պատ­կե­րա­ցում­նե­րի մա­սին եք նշել, իսկ դուք ինք­ներդ ձեր գոր­ծա­ռույթ­նե­րի վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում ու­նե՞ք, թե՞ հի­շեց­նենք…


ՀԻՆ­ԳԵ­ՐՈՐԴ. հան­րու­թյա­նը մո­լո­րու­թյան մեջ գցող, ներ­քին լար­վա­ծու­թյուն հրահ­րող հրա­պա­րա­կում­նե­րի ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին եք նշել: Լավ եք ա­րել, ճիշտ նույն կար­ծի­քին էլ տո­ղե­րիս հե­ղի­նակն է: Բայց ո՞ւր էիք այս­քան ժա­մա­նակ։ Ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում նման դեպ­քե­րում, է­շի ա­կան­ջում քնա՞ծ էիք։ Չէի՞ք տես­նում, թե ինչ են ա­նում ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա քա­ղա­քա­կան թի­մի բազ­մա­թիվ ան­դամ­ներ, չէի՞ք տես­նում, թե ինչ է կա­տար­վում սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում, ինչ­պես նաև մի շարք ԶԼՄ-նե­րի կող­մից։ Շատ բան կա փաս­տագր­ված և այդ ա­մե­նը, ուշ թե շուտ, ձեր դի­մաց դր­վե­լու է, ներ­կա­յիս իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ, ու գա­լու է պա­տաս­խա­նատ­վու­թյան պա­հը:


ՎԵ­ՑԵ­ՐՈՐԴ. Ձեր պար­զա­բան­ման մեջ նշել եք նաև պե­տա­կան կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյու­նը խա­թա­րող հրա­պա­րա­կում­նե­րի ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին: Ո՞ր կա­ռույ­ցի… Ե­թե ԱԱԾ-ն նկա­տի ու­նեք, ա­պա ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում գրե­թե անհ­նա­րի­նը` խա­թա­րել մի բան, ո­րը շա­տու­շատ մարդ­կանց հա­մար ար­դեն գո­յու­թյուն չու­նի:


ՅՈ­ԹԵ­ՐՈՐԴ. Ձեր պար­զա­բան­ման վեր­ջում էլ դեռ սպառ­նա­ցել եք, ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած, «հա­թա­թա տվել»: Լավ եք ա­րել, ե­թե խոս­քը զր­պարտ­չա­կան բնույ­թի կեղծ լու­րեր տա­րա­ծե­լու մա­սին է, բայց ձեր ցան­կա­ցած նման ցան­կու­թյան դեպ­քում նա­խա­պես պետք է մտա­ծեք այդ լու­րե­րի զր­պարտ­չա­կան բնույթն ա­պա­ցու­ցե­լու ձեր պար­տա­կա­նու­թյան մա­սին:


ՈՒ­ԹԵ­ՐՈՐԴ. Խնդ­րո ա­ռար­կա պար­զա­բան­մամբ հան­դես գա­լուց ա­ռաջ նախ բա­րի ե­ղեք հան­րու­թյա­նը պար­զա­բա­նել, թե ին­չու՞ եք ԱԱԾ հրա­վի­րել Մայր Ա­թո­ռի դի­վա­նա­պետ գե­րաշ­նորհ տեր Ար­շակ ե­պիս­կո­պոս Խա­չատ­րյա­նին… Ար­դեն այդ օ­րի՞ն ենք հա­սել, ա­վե­լի ճիշտ` գա­հա­վի­ժել տխ­րահռ­չակ 37-38 թվա­կան­նե­րը: Օր­վա իշ­խա­նու­թյա­նը ծա­ռա­յե­լու մար­մա­ջով ու նրա քա­ղա­քա­կան գոր­ծի­քը դար­ձած, այդ ի՞նչ և ին­չե՞ր եք ձեզ թույլ տա­լիս: Ե­թե շա­րու­նա­կեք այս­պի­սի ոգևո­րու­թյամբ ծա­ռա­յել Փա­շի­նյա­նին ու նրա հան­ցա­վոր վար­չախմ­բին, չեմ կա­րող բա­ցա­ռել, որ մի օր էլ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սին կա­րող եք հրա­վի­րել ԱԱԾ, որն այդ ժա­մա­նակ ար­դեն լիար­ժե­քո­րեն վե­րա­ծած կլի­նեք «Չե­կա»-ի կամ ՆԿՎԴ-ի: Կանգ ա­ռեք ու սթափ­վեք, մտա­ծեք ու հաս­կա­ցեք, թե ինչ եք ա­նում, վա­ղը պա­տաս­խան եք տա­լու ա­մե­նի հա­մար:
Ի դեպ, ե­թե «Չե­կա»-ի կամ ՆԿՎԴ-ի վե­րած­վե­լու վտան­գի մա­սին սույն նա­խազ­գու­շա­ցումս ձեզ մոտ ինչ-որ հու­զագր­գիռ­ներ կա­ռա­ջաց­նի, հի­շեց­նեմ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թը դեռ 2016 թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին անդ­րա­դառ­նա­լով ձեր մաս­նա­գի­տա­կան տո­նին, հան­դես է ե­կել «Ձեր­ժինս­կու ար­ժա­նի զա­վակ­նե­րը. ոչ թե ԱԱԾ-ի, այլ «ՆԿՎԴ»-ի օր» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րակ­մամբ: Վե­րըն­թեր­ցեք այն և ըմ­բոշխ­նեք:
Past.am-ին հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, «Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­մի­ջա­կան ցու­ցու­մով օ­րերս ԱԱԾ է հրա­վիր­վել Մայր Ա­թո­ռի դի­վա­նա­պետ Ար­շակ ե­պիս­կո­պոս Խա­չատ­րյա­նը` իշ­խա­նու­թյուն­նե­րին ուղղ­ված իր քն­նա­դա­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով:


Ըստ նույն աղ­բյուր­նե­րի, փորձ է ար­վել սպառ­նա­լի­քի մի­ջո­ցով Ար­շակ սր­բա­զա­նին լռեց­նել:
Հի­շեց­նենք, որ Ար­շակ ե­պիս­կո­պոս Խա­չատ­րյա­նը օ­րերս Ֆեյս­բու­քում գրել էր. «Նի­կոլ Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է երկ­րի ղե­կա­վա­րու­մը և պետք է հե­ռա­նա ժո­ղովր­դի և ի­րա­վա­պահ­նե­րի միջև բա­խում­նե­րից և, որ ա­մե­նից վտան­գա­վորն է, ա­րյու­նա­հե­ղու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար: Ժա­մա­նակն է անձ­նա­կան անվ­տան­գու­թյու­նը զո­հել պե­տու­թյան ա­պա­գա­յի հա­մար»:
Ե­թե Մայր Ա­թո­ռի դի­վա­նա­պե­տին իր այս հայ­տա­րա­րու­թյան հա­մար եք հրա­վի­րել ԱԱԾ, ա­պա ի­մա­ցեք, որ նա դեռ շատ մեղմ է ար­տա­հայտ­վել, ես նույն­պես միա­նում եմ նշ­ված հայ­տա­րա­րու­թյա­նը, և, կար­ծում եմ, բազ­մա­հա­զար հա­յեր նույն­պես կմիա­նան տվյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, իսկ ե­թե մեկ այլ բա­նի հա­մար եք հրա­վի­րել, քա­նի որ պար­զա­բա­նում­նե­րի սի­րա­հար եք, բա­րի ե­ղեք պար­զա­բա­նել, թե ին­չու։


ԻՆ­ՆԵ­ՐՈՐԴ. Խնդ­րո ա­ռար­կա պար­զա­բան­մամբ հան­դես գա­լուց ա­ռաջ լավ կլի­նի մտա­ծեք նաև, թե Փա­շի­նյանն իր դրա­ծո­նե­րի հետ և հենց դուք ինք­ներդ ձեզ ինչ­պես և ինչ վի­ճա­կի եք հասց­րել, որ բո­լոր նրանք, ում հա­մար «սպա­յի պա­տիվ» հաս­կա­ցու­թյու­նը խորթ չէ, ստիպ­ված են լի­նում ցա­վով դի­մում գրել ու հե­ռա­նալ ԱԱԾ-ից: Վեր­ջի­նը, ցա­վոք, ար­դեն պա­հես­տա­զո­րի սպա, մա­յոր Գրի­գո­րի Թա­վա­դյանն էր: «Փաս­տին­ֆո»-ի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ «Թա­վա­դյա­նը միա­կը չէ, որ ա­զատ­վե­լու դի­մում է գրել, պար­զա­պես նա այն հա­մար­ձակ­նե­րից է, որն այդ մա­սին հայ­տա­րա­րել է»։


ՏԱՍ­ՆԵ­ՐՈՐԴ. ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող պե­տա­կան դա­վա­ճա­նը ձեր իսկ ան­մի­ջա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ար­դեն պետք է ձեր­բա­կալ­ված ու կա­լա­նա­վոր­ված լի­ներ, բայց նա դեռ ա­զա­տու­թյան մեջ է ու շա­րու­նա­կում է իր ազ­գա­կոր­ծան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այս ա­մե­նից հե­տո դուք դեռ հա­մար­ձակ­վո՞ւմ եք այս պար­զա­բան­մամբ հան­դես գալ, սսկ­վե­լու փո­խա­րեն ձեզ այդ­պի­սի բա­րո­յա­կան ի­րա­վու՞նք եք վե­րա­պա­հում։


ԱԱԾ-ն հայ­տա­րա­րե­լով, որ «Հի­շյալ ա­սու­լի­սի ըն­թաց­քում ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­վաս­տիու­թյան վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նում առ­կա չեն», ըստ «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գա­հի, իր հրա­պա­րա­կած մաս­նա­վո­րա­պես ո՞ր տե­ղե­կու­թյուն­նե­րը նկա­տի ու­ներ: Պա­տաս­խա­նե­լով այս կա­պակ­ցու­թյամբ մեր հար­ցին, Գառ­նիկ Ի­սա­գու­լյանն ա­սաց.
«Քա­նի որ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյունն ին­քը չի մաս­նա­վո­րեց­րել, թե ո­րո­շա­կի որ տե­ղե­կատ­վու­թյա­նը չի տի­րա­պե­տում, կա­րող եմ ա­սել հետևյա­լը. մենք ա­րել ենք բազ­մա­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ընդ ո­րում, ոչ միայն այս վեր­ջին մա­մու­լի ա­սու­լի­սին, այլ 2 տա­րի ա­նընդ­հատ ա­նում ենք, և եր­կու տար­վա ըն­թաց­քում մեր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից շատ-շա­տե­րը, ինչ­պես կյանքն է ա­պա­ցու­ցել, հա­մա­պա­տաս­խա­նում են ի­րա­կա­նու­թյա­նը: Հի­մա թե ԱԱԾ-ն ին­չո՞ւ նման տե­ղե­կատ­վու­թյան չի տի­րա­պե­տում, բա­ցա­ռա­պես իր խն­դիրն է, ին­քը պար­տա­վոր է դրան տի­րա­պե­տել: Դա ցույց է տա­լիս, որ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյունն այ­սօր ծա­ռա­յում է ոչ թե պե­տու­թյան, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան շա­հե­րին, այլ Նի­կոլ Փա­շի­նյա­նի անձ­նա­կան և ըն­տա­նե­կան շա­հե­րին, ո­րոնք ազ­գա­յին անվ­տան­գու­թյան, պե­տա­կան անվ­տան­գու­թյան, մեր ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հե­րի հետ բա­ցար­ձակ կապ չու­նեն: Վեր­ջին դեպ­քերն էլ ցույց տվե­ցին, որ Նի­կո­լը հայ­րե­նի­քի դա­վա­ճան է, կա­տար­վա­ծի հա­մար ու­րիշ որևէ մեկ­նա­բա­նու­թյուն ու պար­զա­բա­նում, կար­ծում եմ, որևէ մե­կը պետք է չտա: Ծա­խեց կամ հանձ­նեց մեր հայ­րե­նի­քը, 5000-ից ա­վե­լի զոհ տվեց, և այդ ա­մեն ին­չի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը Նի­կո­լի պա­րա­նո­ցին է:


Ճիշտն ա­սած, ես ընդ­հան­րա­պես չգի­տեմ, թե ԱԱԾ-ն բա­ցի Նի­կո­լի հանձ­նա­րա­րա­կան­նե­րից, ու­րիշ որևէ տե­ղե­կու­թյուն ու­նի՞, թե՞ չու­նի: Նի­կոլն ա­սում է` գնա­ցեք սրան բռ­նեք, վա­զում են, բռ­նում են, այս գոր­ծը հա­րու­ցեք, հա­րու­ցում են, կար­ծում եմ, այդ կա­ռույցն իր ան­վան հետ հի­մա որևէ առն­չու­թյուն չու­նի»:
Ի­սա­գու­լյա­նի ա­սած­նե­րից կա­րե­լի է չհա­մա­ձայ­նել միայն նրա այն մտ­քին, թե «այդ ա­մեն ին­չի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը Նի­կո­լի պա­րա­նո­ցին է»: Կա­տար­վա­ծի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը նաև ԱԱԾ-ի պա­րա­նո­ցին է, ո­րի սր­բա­զան պար­տա­կա­նու­թյունն էր ու պար­տա­կա­նու­թյունն է ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը, ին­չը նշ­ված կա­ռույ­ցը ձա­խո­ղել է: Տո­ղե­րիս հե­ղի­նակն ու­նի այս պնդ­ման լիար­ժեք հիմ­նա­վո­րում­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջի­կա­յում կներ­կա­յաց­վեն հան­րու­թյա­նը:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 25938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ