ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ԱՄՆ-ը խզեց լռության տաբուն

ԱՄՆ-ը խզեց լռության տաբուն
15.10.2020 | 10:26

Բայց նախ Ֆրանսիայի մասին: ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում Հայաստանին աջակցելու կոչերին ասել է. «Մանդատը, որ 1994-ին ԵԱՀԿ-ն տվել է մեզ, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, պահանջում է անկողմակալություն Ֆրանսիայից: Մենք այլևս լեգիտիմ չէինք լինի, եթե երկու երկրներից մեկի կամ մյուսի կողմն անցնեինք»: Իսկ Սենատում նախրարը ասել է. «Արտաքին միջամտությունը, մասնավորապես, Թուրքիայի, խթանում է սրումը և անընդունելի է»: Ֆրանսիայի 170 քաղաքապետեր, սենատորներ ու պատգամավորներ կոչ էին արել հրաժարվել չեզոքության դիրքից՝ «հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեմ հանդիման Լեռնային Ղարաբաղում»: Նախագահ Էմանուել Մակրոնը պատերազմի սկզբում դատապարտել էր Թուրքիային՝ սիրիացի վարձկաններ Ադրբեջան ուղարկելու համար և մեղադրել Բաքվին, որ առաջինն է սկսել ռազմական գործողությունները:


Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Ազգային ժողովի ատգամավոր Ֆրանսուա Պուպոնին Թվիթերում գրել է. «Վաղը ես մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձև կներկայացնեմ, որ մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և իրենց հողում հայերի ապրելու իրավունքին»:
Երեկ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները իշխանութունների ուշադրության կենտրոնում են։ «Ես այս թեմայի շուրջ նախագահ Թրամփի հետ այսօր առավոտյան կարճատև զրույց եմ ունեցել: Մենք հետևում ենք այնտեղ ծավալվող իրադարձություններին։ Մենք միանում ենք մեր եվրոպացի գործընկերներին և աշխարհի բազմաթիվ պետություններին, որոնք ասում են, որ պետք է հրադադար հաստատվի և պետք է սկսվի խնդրի լուծումը, - հայտարարել է Պոմպեոն: - Մենք տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, մենք տեսնում ենք նաև, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային դերակատարներին հեռու մնալ այդ տարածաշրջանից՝ չխորացնելով խնդիրները։ Աշխատում ենք այդ ուղղությամբ օգտագործելով մեր դիվանագիտական գործիքակազմը, որ կարողանանք հասնել հրադադարի և խնդրի այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա»: «Մենք կենտրոնացած ենք այս խնդրի վրա, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ամենին և անկեղծորեն ասած մենք արդեն իսկ որոշ քայլերի դիմել ենք, որոնք մեծացնում են իմ հիշատակած նպատակներին հասնելու հավանականությունը», - հավելել է նա։
Պոմպեոյի զանգից հետո Էրդողանը զանգել է Պուտինին: Նրանք մանրամասն քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում։ «Երկու կողմն էլ կարևորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին՝ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա», - հաղորդում է Կրեմլը։ ՌԴ նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից գրոհայիններ ներգրավելու վերաբերյալ և ընդգծել արյունահեղությունը շտապ դադարեցնելու և խաղաղ կարգավորմանն անցնելու ուղղությամբ ջանքերը համախմբելու ծայրահեղ անհրաժեշտությունը։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Երկու շաբաթից հետո նախագահական ընտրություններում միակ մրցակից Ջո Բայդենի ուղե՞րձը, թե՞ Ռուսաստանից ստացած զանգերը՝ ի՞նչը Դոնալդ Թրամփին մղեց «հիշելու» պատերազմը Արցախում: Իրականում ոչ նա, ոչ Պոմպեոն, ոչ որևէ մեկը Թրամփի վարչակազմում պատերազմը չէր մոռացել, նա սպասում էր իր պահին, որ ասի իր խոսքը ու ցույց տա՝ «Նախևառաջ Ամերիկան», իմա՝ ինքը: Իսկ դրա համար իրադարձությունները պետք է ծավալվեին ու հասունանային, մեծ քաղաքականության շախմատի տախտակի վրա սպանված զինվորներն ու քաղաքացիները զինվորիկներ են, որ ապահովում են մյուս ֆիգուրների քայլերի հնարավորությունը: Իսկ վերջին խոսքն ասում է թագուհին: Երեկ ԱՄՆ-ը նաև Ադրբեջանին և Հայաստանին կոչ արեց կատարել հրադադարի պայմանավորվածությունը, որոնք ձեռք էր բերվել Մոսկվայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Մայք Պոմպեոն հայտարարեց. «Մենք երկու երկրներին էլ կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը»:


ԱՄՆ-ը նաև պահանջել է, որ Թուրքիան դադարեցնի «կանխամտածված սադրանքները» Միջերկրականում: Խոսքը գազահետախույզ նավի մասին է, որ Անկարան ուղարկել է Կիպրոսի ափեր: «Մենք պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի այդ կանխամտածված սադրանքները և անհապաղ սկսի նախնական բանակցությունները Հունաստանի հետ»՝ հայտարարել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Մորգան Օրտագուսը: Իսկ այսօր ԵՄ-ն է քննարկելու Արցախի հարցը:

Դիտվել է՝ 7742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

¡Ã¥Â¹ï¿½/videos">Տեսանյութ
  • Այլ
  • 06.11.2024