ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Էրդողանի համար հոբբի է կոնֆլիկտներին միջամտելը, հիմա նա փորձարկում է С-400-ները

Էրդողանի համար հոբբի է կոնֆլիկտներին միջամտելը, հիմա նա փորձարկում է С-400-ները
12.10.2020 | 09:28

Ahval News-ը մեջբերում է Եգիպտոսի Ahram-ից, որ գրել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ շուրջբոլորը կոնֆլիկտներին վերջին տասնամյակում միջամտելու ռազմավարության վերջին փազլը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսումն է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար. «Ռազմական կոնֆլիկտներին մասնակցելը դարձել է Էրդողանի հոբբին, որի միջոցով փորձում է ուշադրությունը շեղել թուրք ժողովրդի դժգոհությունից առավել աճող բռնապետությունից այլ ոլորտներում»:


FOX TV հեռուստաալիքը հաղորդել է, որ Չորում նահանգում ելույթ ունենալով Ժողովրդավարության ու ճեղքումի (DEVA) կուսակցության առաջին համագումարում կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը ձախողվել է.«Կառավարությունը չի կարողանում փող գտնել առողջապահության ու կրթության համար: Չի կարողանում վճարել ընկերությունների պարտքերը, որ դեղեր ու բուժսարքավորումներ են մատակարարում, որովհետև պետական բյուջեն սնանկացման եզրին է: Բայց նույնիսկ այս դեպքում չի մոռանում տենդեր հայտարարել Ստամբուլում նոր ջրանցքի կառուցման համար»: Գուցե ջրանցքների կառուցումը ևս Էրդողանի հոբբին է, թեև ավելի ճիշտ կլիներ՝ լիրայի անկման կանխումը հոբբի դարձներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ Արցախի դեմ պատերազմ հրահրելու ու Ադրբեջան մոջահեդներ բերելու, փաստացի՝ ահաբեկչությամբ զբաղվելու մեղադրանքով՝ ԱՄՆ-ը վերջապես ստեպ-ստեպ քննարկվող պատժամիջոցները կսահմանի Թուրքիայի նկատմամբ, բայց փաստացի ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու իր պատճառներն ունի: Turkish Minute գրել է, որ Թուրքիան վճռել է սկսել С-400 –ների փորձարկումը, որ գնել է Ռուսաստանից, բայց դեռ չի օգտագործել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի բացասական արձագանքի պատճառով: Գերակայության և հրատապության բարձրացված մակարդակով առաջին փորձարկումը Սինոպ նահանգում է: Սինոպը 36 734 բնակչությամբ քաղաք է Ինչեբուրուն կղզում՝ Սինոպի հրվանդանից ոչ հեռու, Սև ծովի թուրքական ափի ամենահյուսիսային հատվածում, հինավուրց Պաֆլագոնիայում: С-400-ների փորձարկման ժամկետը՝ հոկտեմբերի 13-16-ը: Վերջին անգամ ՀՕՊ համակարգերը տեսել են Սինոպի ճանապարհին: Փորձարկումը, ըստ heberler.com-ի, անցկացնելու է Նավտեքս ընկերությունը: Սինոպ ուղարկված С-400-ների հետ եղել են հրամանատարական կառավարման մեքենան և կրող հրթիռը: Շարասյան տարբեր լուսանկարներից երկում են նաև С-400-ների ռադիոլոկացիոն համակարգերը: Cumhuriyet-ը գրել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ խիստ անհանգստացած է Սինոպ նահանգ փորձարկումների համար С-400-ների տեղափոխումից:

«Մենք տեղյակ ենք իրավիճակին: Մենք վճռականորեն դեմ ենք, որ Թուրքիան С-400 ՀՕՊ-եր ձեռքբերի: Մենք ծայրահեղ անհանգստացած ենք, տեղեկությունից, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել С-400-ները գործարկելու ուղղությամբ: Մենք շարունակում ենք ընդգծել ամենաբարձր մակարդակով, որ С-400-ի շուրջ համաձայնագիրը լուրջ խոչընդոտ է երկկողմ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համար, միևնույն ժամանակ կա հնարավոր պատժամիջոցների կիրառման ռսիկ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայելու մասին» (CAATSA) դաշնային օրենքի կիրառման շրջանակներում»: Sözcü-ն փոխանցում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիա էր եկել Արևելյան Միջերկրականում ճգնաժամը քննարկելու համար: Անկարայում ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «С-400-ների ձեռքբերումը Թուրքիայի կողմից կարող է տարաձայնությունների առարկա դառնալ և հանգեցնել ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը: С-400 ՀՕՊ-երը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ՀՕՊ-երի համակարգերին»: Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող կոնֆլիկտը ևս եղել է օրակարգում: Ստոլտենբեգն ասել է. «Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմը, դա վտանգավոր իրավիճակ է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար»: Հետաքրքիր է՝ հետևելուց զատ՝ ուրիշ ի՞նչ են անում ՆԱՏՕ-ում՝ կանխելու իրենց դաշնակցի էքսպանսիոնիստական արշավանքները՝ հեռու ու մոտ բոլոր հարևանների ուղղությամբ: Թե՞ սպասում են, որ Էրդողանը մի օր էլ հայտարարի՝ Բրյուսելը թուրքական քաղաք է:

Դիտվել է՝ 8819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ