Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ռուսաստանում սկսվել է Սահմանադրության փոփոխության քվեարկությունը

Ռուսաստանում սկսվել է Սահմանադրության փոփոխության քվեարկությունը
26.06.2020 | 10:28

Հունիսի 25-ին Ռուսաստանում սկսվեց Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը, որով նախատեսվում է Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացում: Եթե փոփոխությունների փաթեթը հավանություն ստանա, Վլադիմիր Պուտինը ևս երկու անգամ կարող է առաջադրվել և ղեկավարել երկիրը մինչև 2036-ը: Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը կձգվի մեկ շաբաթ: Քվեարկությունը սկսվեց Հաղթանակի շքերթների հաջորդ օրը, որ անցկացվեցին մի քանի քաղաքներում (որոշ ռեգիոններ ու քաղաքներ հրաժարվեցին շքերթից կորոնավարակի պատճառով): ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան պատմեց, որ ԿԸՀ-ն Ռոսպոտրեբնադզորի հետ կապահովի սանիտարական անվտանգության միջոցները: Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում պարտադիր է դիմակներ ու ձեռնոցներ կրելը, բոլոր ընտրողները կապահովվեն մեկանգամյա գրիչներով: Քվեարկության որոշ մասնակիցներ արդեն բողոքել են պաշտպանության միջոցների բացակայությունից:


Պանդեմիայի պայմաններում Էլլա Պամֆիլովան առաջարկեց քվեարկել և ավանդական ձևով (դպրոցներում), և դպրոցների բակերում կամ տնամերձ տարածքներում: Նրա խոսքով՝ «մոբիլ տեղամասերը» ձևավորվում են ընտրողների հայտերով: «Աճի կուսակցության» Պրիմորիեի բաժանմունքի նախագահ Կիրիլ Բատանովը պատմել է, որ Վլադիվոստոկում քվեարկությունը կատարվել է մեքենայի թափքից: Օնլայն քվեարկության համար, որին մասնակցում են Մոսկվայի ու Նիժեգորոդյան շրջանի բնակիչները, կայքը դադարել է աշխատել քվեարկությունը սկսվելու պահից: ԿԸՀ-ում դա բացատրել են «ծանրաբեռնվածության պիկով» և վստահեցրել են, որ աշխատանքը վերականգնվել է: Ռուսական ընդդիմությունը բաժանվել է՝ ոմանք գտնում են, որ քվեարկությունը պետք է բոյկոտել, ոմանք պատրաստվում են դեմ քվեարկել: Ալեքսեյ Նավալնին և Գրիգորի Յավլինսկին գտնում են, որ քվեարկությանը չարժի մասնակցել: «Յաբլոկո» կուսակցությունը հայտարարել է քվեարկության սկզբունքային անընդունելիության և անօրինականության մասին: «Բաց Ռուսաստանի» և ընդդիմադիր քաղաքական գործիչների «ՈՉ»-ի կոմիտեն կոչ է արել հրաժարվել բոյկոտի քաղաքականությունից և զրոյացմանը դեմ քվեարկել: Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է, ակնկալվում է, որ այդ օրը կհայտարարվեն նախնական արդյունքները:
RFI


Հ.Գ. Հունիսի 25-ին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 7113 նոր դեպք: COVID-19-ի պաշտոնապես գրանցվող դեպքերը 6-րդ օրը անընդհատ 8000-ից պակաս են: Վարակվածների ընդհանուր թիվը 614 000 է. Մահացել է 8605 մարդ: Վերջերս Ռոսստատը բացատրեց՝ ինչու են կորոնավիրուսի մահացության տարբեր գերատեսչությունների տվյալները տարբերվում: Խնդիրը հաշվարկի տարբեր մեթոդոլոգիաներն են: Կորոնավիրուսից մահացության Ռոսստատի ապրիլի տվյալները գերազանցում են օպերատիվ շտաբի վիճակագրությանը 1,4 անգամ: ԱՀԿ-ն Ռուսաստանում մահացության ցածր տոկոսը տարածվածության համեմատ անվանեց «հասկանալու համար բարդ»: Ռուսներին ընդհանրապես բանականությամբ դժվար է հասկանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ