ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մարդկությունը նախորդ տարի համացանցում 1 միլիարդ տարի է անցկացրել

Մարդկությունը նախորդ տարի համացանցում 1 միլիարդ տարի է անցկացրել
19.07.2019 | 20:30

2018-ին Երկիր մոլորակի բնակչությունը համագումար հաշվարկով 1 մլրդ տարի է անցկացրել համացանցում: Այս մասին գրում է TАСС լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Կոկովին:

Ըստ Կոկովի ներկայացրած տվյալների` համացանցում օգտատերերն անցկացնում են մինչև վեց ժամ: «Ամբողջ աշխարհում համացանցից ակտիվորեն օգտվում է ավելի քան 4 միլիարդ մարդ: Քառորդ միլիարդ մարդ ինտերնետին առաջին անգամ միացել 2017-ին, իսկ դա հսկայական աճ է»,- ասել է անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:
Նա նաև հավելել է, որ սոցիալական ցանցերի օգտատերերի թիվը նույնպես շեշտակի է ավելացել. «Անցած տարի` 2018-ի ընթացքում, ամենահանրաճանաչ սոցիալական հարթակների մասնակիցների քանակն օրական ավելացել է 1 միլիոնով կամ 1 վայրկյանում՝ 11 մարդով»:


Աղբյուրը հայտնում է նաև, որ նախորդ տարվա ընթացքում 200 միլիոն մարդ շարժական սարք է ձեռք բերել: Երկիր մոլորակի ավելի քան 7.7 միլիարդ բնակչության 2/3-ը շարժական հեռախոս ունի, հետևաբար ազատորեն կարող է օգտվել թե՛ համացանցից, թե՛ սոցիալական ցանցերից:

Դիտվել է՝ 6878

Մեկնաբանություններ