«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԴԱ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ և ՍԽԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է»

«ԴԱ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ և ՍԽԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է»
26.10.2010 | 00:00

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՀՀ գլխավոր դատախազ)
-Պարոն Հովսեփյան, ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոն ներկայացուցիչներ է ուղարկել Հայաստան, և Դուք հանդիպել եք նրանց հետ. ի՞նչ կոնկրետ հարցեր եք քննարկել:
-Հայաստանի և Միացյալ Նահանգների դեսպանատների նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին, այո, ես հանդիպել եմ Դաշնային բյուրոյի ներկայացուցիչների հետ, և քննարկել ենք հետագա համագործակցության մի շարք հարցեր: Այդ թվում` լրատվամիջոցներում զետեղված տեղեկատվությունը, որ Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցները խարդախություն կատարելու, բժշկական ապահովագրություններ կեղծելու փաստի առնչությամբ կալանավորված են, և նրանց մեղադրանք է առաջադրվել: Ճշգրտեցինք հետագա համագործակցության հարցերը, և ես պատրաստակամություն հայտնեցի, որ եթե լինի միջնորդություն բոլոր և հատկապես այդ գործով, մենք կարող ենք իրավական աջակցություն ցուցաբերել և Հայաստանի Հանրապետությունում իրականացնել քննչական գործողություններ: Ամերիկյան մեր գործընկերները պարտավորվեցին այդ գործով առաջիկայում լրացուցիչ տեղեկություն տրամադրել: Առայժմ որևէ միջնորդություն` Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական օգնություն և աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, մենք չունենք: Իրենք նաև զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացված էին, որ իբր Հայաստանում կան ամերիկյան Հետաքննության դաշնային բյուրոյի ներկայացուցիչներ, որոնք աշխատում են վերը նշված գործով: Դա ակնհայտ սուտ և սխալ տեղեկություն է, որովհետև անհնար է, որ որևէ երկրի իրավապահ մարմնի աշխատակիցներ գան այստեղ և որևէ քննչական գործողություն կատարեն` առանց գլխավոր դատախազի թույլտվության: Առայժմ նման գործողություններ չեն իրականացվում:
-Հետաքննության դաշնային բյուրոյի ներկայացուցիչներն առաջին անգա՞մ էին Ձեզ դիմում բանկային և բժշկական ոլորտի խարդախությունների, կարճ ձևակերպած` Արմեն Ղազարյանի` «Պզոյի» գործով:
-Նրանք մեզ չեն դիմել: Նրանք այդ և մի շարք այլ գործերով իրավական համագործակցության խնդիրներ են քննարկել մեզ հետ:
-Իսկ մինչ այդ չի՞ եղել նման համագործակցություն նրանց հետ:
-Եղել է: Բազում գործերով մենք ունեցել ենք համագործակցության լավ օրինակներ և միմյանց օժանդակել-օգնել ենք, ինչպես մեր երկրում, այնպես էլ Միացյալ Նահանգներում թե՛ հետախուզում և քննություն, թե՛ ընդհանրապես քննչական գործողություններ իրականացնելու հարցերում: Մի շարք քրեական գործերով, սպանությունների հարցերով, տնտեսական բնույթի գործերով մենք ևս աջակցություն ենք հանդես բերել:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ