ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ասում են...

Ասում են...
15.09.2009 | 00:00

... թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի վերջին կոշտ քննադատական ելույթներն ու հանրահավաքների նոր փուլ սկսելու մասին հայտարարությունները պայմանավորված են այն իրողությամբ, որ նույն խնդրին վերաբերող Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղմ գնահատականները բողոքի ալիք են բարձրացրել ինչպես ՀԱԿ-ի մաս կազմող որոշ ուժերի ներսում, այնպես էլ սփյուռքում։ Հաշվի առնելով, որ Զուրաբյանը վերջերս է վերադարձել Միացյալ Նահանգներ կատարած ուղևորությունից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կարելի է ենթադրել, որ նրա կոշտ դիրքորոշումն այդ հանդիպումների ուղղակի հետևանքն է։ Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին, ասում են, թե կոնգրեսի ղեկավարներն իրենք էլ առայժմ չեն պատկերացնում, թե ինչ նպատակ են դրանով հետապնդելու։

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ