Ակցիայի մասնակիցները ՀՀ ոստիկանության շենքի մոտ են: Նրանք պահանջում են ոստիկանապետին իջնել ու բացատրություն տալ ոստիկանների, իրենց բնորոշմամբ, անօրինականությունների վերաբերյալ:
Իշխանության ոչ պատահական խոսափողներից մեկի՝ Անդրանիկ Քոչարյանի բերանով նախօրեին սպառնալիք հնչեց հրապարակում բողոքող քաղաքացիների հանդեպ։ Իշխանությունն առանց աչք թարթելու կկրակի ժողովրդի վրա։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Քիչ առաջ բերման են ենթարկել մի քանի տասնյակ Հանրապետականների։ ՀՀԿ գրասենյակն առավոտվանից պաշարված է ոստիկանական ուժերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո՝ հայտարարե; է ընդդիմադիր Գիգի Բոկերիայն:
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 51 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին՝ տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 166-ով՝ հասնելով 170672-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Գործ է, հարուցել են, ինչ է եղել, առաջին անգամ չէ՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իր հայտարարությունների հիման վրա գործ հարուցելուն։
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...