«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԷԴ ՄԱՍԻՆ ԴՈՒ ԻՆՁ ԽԻ՞ ԵՍ ՀԱՐՑՆՈՒՄ»

«ԷԴ ՄԱՍԻՆ ԴՈՒ ԻՆՁ ԽԻ՞ ԵՍ ՀԱՐՑՆՈՒՄ»
22.10.2010 | 00:00

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(Սյունիքի մարզպետ)

-Պարոն Խաչատրյան, Տաթևի ճոպանուղու բացմամբ Սյունիքը կդառնա Հայաստանի ամենազարգացած մարզը, այո՞:
-Այո՛: Արդեն նախադրյալները կան: Ճոպանուղին կավելացնի զբոսաշրջիկների քանակը, տուրիզմը կզարգանա, ու ճոպանուղին բավականին կնպաստի դրան:
-Իսկ Դուք գնալո՞ւ եք հոկտեմբերի 24-ի «արարողությանը», երբ արդեն Տաթևի կից գյուղերի` «տներում պահված» խեղճ ու կրակ ժողովուրդն իրավունք ստացած կլինի օգտվելու ճոպանուղուց:
-Ոնց թե` գնալու եմ, ե՛ս եմ կազմակերպում: Ե՛ս եմ կազմակերպել` երգիչներ, նվագախումբ, գալու են, երգեն, ուրախանան: Արդեն հայտարարությունը տպել ենք. այո, 24-ին մեծ տոնախմբություն կլինի, ժողովուրդն ազատ կնստի ճոպանուղի, մի խոսքով, դա պաշտոնական չի, սա` արդեն ազատ, էսպես ասած, նստելու են ու ձրի վայելեն:
-Ա՜յ շատ ապրեք, ա՜յ ապրած կենաք (դե, ճիշտ են, որ ասում են` «ցար ի բոգ»- հեղ.): Բայց ասում են` համ էլ հանք եք բացելու էդ կողմերում: Սեփական հանք:
-Այո, Սյունիքի մարզում, այս շաբաթ:
-Ասում են` Դուք ամեն ինչ արել եք, բայց նախագահը չուզելով չի ուզել մասնակցել Ձեր հանքի բացմանը:
-Դե, նախագահը եղանակի պատճառով, տեսաք, որ առաջին օրը` ամսի 15-ին, եղանակն անձրևային էր, նախագահը մեքենայով ժամանեց, դա, համենայն դեպս, կարճացրեց մարզում մնալիք ժամանակը:
-Էն չար-թունավոր լրագրողներն էլ գրել էին, թե նախագահը մեքենայից իջել, խիստ տոնով բաներ է ասել Ձեզ, նույն վերաբերմունքը շարունակվել է հետո` մարզպետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ, Դուք էլ ահավոր լարված եք եղել: Փաստորեն, հանք չայցելելու ուրիշ պատճառներ չկա՞ն, բացի անձրևից:
-Չէ՜, չկա՜ն:
-Պարոն Խաչատրյան, խոսակցություններ են պտտվում, մեր թերթին էլ են «հասել», որ այդ հանքի աշխատողների, նույնիսկ նախագծողների գումարը չի վճարվել, վերջիններիս 50 մլն վճարվել է, մնացածը պարտ եք մնացել, նրանք արդեն հույս էլ չունեն, որ կստանան այդ գումարը:
-Նման բան չկա:
-Կա: Խոսվում է նաև Ձեր պաշտոնանկության մասին, որքանո՞վ են համապատասխանում լուրերն իրականությանը:
-Ո՞Ւմ պաշտոնանկության մասին:
-Ձեր, պարոն Խաչատրյան: Անուններ էլ են տրվում` Հրանտ Բեգլարյան, Վարդան Ավետիսյան. նրանցից որի՞ն կցանկանայիք տեսնել Սյունյաց մարզպետի աթոռին:
-Էդ մասին դու ինձ խի՞ ես հարցնում:
-Եսի՞մ: Բա ո՞ւմ հարցնեմ: Նախ որ` սյունեցի եմ ու շահագրգիռ, հետո էլ` ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ:
-«Խոսո՜ւմ» են... յոթ տարի ա դու էլ ես խոսում: Էդ խոսակցությունները յոթ տարի է` դուք խոսում եք, սաղս լսում ենք, հիմա արժե՞, որ էսօր նորից դրան անդրադառնանք:
-Արժե: Բոլորն էլ, ես էլ, Դուք էլ տեղեկացված լինելու իրավունք ունենք: Սահմանադրորեն: Բա ի՞նչն է պատճառը, որ անընդհատ այդ մասին խոսում եմ, խոսում եք, խոսում են:
-Հայաստանյան բնավորություն է:
-Չէ, նաև պատճառներ կան, կուլտուրական ասած` ազդակներ: Ասենք` նախագահականում (հիշո՞ւմ եք` Գորիսի քաղաքապետի ընտրություններից առաջ), երբ Ձեզ ընդունել էր նախագահը, չար լեզուներն ասում էին, որ դրանով Ձեզ ազդանշանվել էր, որ ոչ թե Դուք եք Սյունիքում և Գորիսում բան որոշում, այլ Սերժ Ազատովիչ Սարգսյանը: Էն էլ ասենք, որ հեռուստակադրերում, որ ցուցադրում էին այդ հանդիպման մասին, հետո էլ համապատասխան լուսանկարում Սերժ Սարգսյանը Ձեզ թարս-թարս էր նայում, մեղմ ասած, ասել է թե` ինչ-ինչ վերապահումներ ունի Ձեր նկատմամբ:
-Ո՞վ է ասել նման բան: Չեմ զգացել նման բան, նախագահն ինչպես կա, այդպես էլ ընդունել է, այդպես էլ բարևել է, ես բան չեմ զգացել «տեղ». շինծու խոսակցություններ են: Չգիտեմ: Կամ էլ նկարողին ասեք, թե խի՞ ա «թենց» նկարել:
-ՈՒրեմն և փաստորեն, կարող եք նաև նախարար դառնալ` ընդերքի (ինչ էլ անուն է- հեղ.)` հատուկ Ձեզ համար ստեղծված:
-Ի՜ի՜հ, էդ լրագրողների, ձեր հորինածն է:
Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ