ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեդվեդևն ավելի վաղ հենց այնպես չի հիշեցրել Հայտնությունում նշված ապոկալիպսիսի մասին-3

Մեդվեդևն ավելի վաղ հենց այնպես չի հիշեցրել Հայտնությունում նշված ապոկալիպսիսի մասին-3
30.05.2024 | 14:02

(սկիզբը` այստեղ)

Լեհաստանն ՈՒկրաինային թույլ է տվել իր զենքն օգտագործել Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածելու համար, ավելի ճիշտ, նոր չէ, որ թույլ է տվել, պարզապես հիմա հրապարակայնորեն հայտարարվում է այդ մասին

«Լեհական զենքի վրա, որը մենք մատակարարում ենք ՈՒկրաինային, նման սահմանափակումներ չկան»,- ասել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզար Տոմչիկը «Radio Zet»-ի եթերում:

ՌԴ-ի ներսում գտնվող թիրախներին արևմտյան զենքով հարվածելու ՈՒկրաինայի իրավունքի մասին առաջինը դեռ այս ամսվա սկզբին Կիև կատարած այցի ժամանակ «Reuters» գործակալությանը տված ու մայիսի 2-ին հրապարակված հարցազրույցում հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը: Նա նաև խոստացել էր Մեծ Բրիտանիայի կողմից շարունակել ՈՒկրաինային օգնություն ցուցաբերումը տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգի (3,74 մլրդ դոլարի) չափով այնքան երկար ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ի իր ճեպազրույցում անդրադառնալով Քեմերոնի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական սպառազինություն օգտագործելու Կիևի իրավունքի մասին Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հայտարարություններն առաջին բացահայտ խոստովանությունն են այն բանի, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմ է մղում ուկրաինացիների ձեռքով:

«Ամփոփելով ուզում եմ ասել, որ Դ. Քեմերոնի խոսքերը ևս մեկ վկայություն են այն հիբրիդային պատերազմի, որը «հավաքական Արևմուտքը» մղում է մեր երկրի դեմ, որին մենք պատասխան ենք տալիս։ Այդպես էլ կանենք»,- հավաստել է Զախարովան:

ТАСС-ի փոխանցմամբ, որը հղում է կատարել Թագավորության ԱԳՆ- ի վրա, Քեմերոնը հայտարարել է, որ ՈՒկրաինային Բրիտանիայի ռազմական օգնության նոր փաթեթը կներառի բարձր ճշգրտության կառավարվող ռումբեր, ՀՕՊ համակարգերի հրթիռներ և սարքավորումներ 100 խմբի համար՝ ռուսական ԱԹՍ-ներից և հրթիռներից պաշտպանվելու համար: Մեծ Բրիտանիան նաև պարտավորվել է կրկնապատկել իր զինամթերքի արտադրությունը՝ հաջորդ 10 տարիների ընթացքում 10 մլրդ ֆունտ ստեռլինգի (մոտ 12,5 մլրդ դոլար) լրացուցիչ ներդրումներ կատարելով:

Բրիտանացի քաղաքական գործիչ և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Դևիդ Կուրտենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում մեկնաբանելով Լոնդոնի փոխանցած սպառազինությամբ ռուսական տարածքին հարվածելու ՈՒկրաինայի իրավունքի մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությունը, գրել է.

«Մեծ Բրիտանիան չպետք է ՈՒկրաինային զենք տա հակամարտությունը երկարաձգելու համար, առավել ևս՝ թույլ տա նրան օգտագործել այն Ռուսաստանին հարվածելու համար»:

Կուրտենն ընդգծել է, որ նման գործողությունները կհանգեցնեն վիթխարի էսկալացիայի:

ՈՒկրաինա ֆրանսիացի ռազմական հրահանգիչների ուղարկման քննարկումը վկայում է հակամարտության նոր փուլ անցնելու մասին. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

«Ահա և վերջ… Սա նոր փուլ է ընդհանուր հակամարտության պարույրի մեջ»,- գրել է նա։

Ֆիլիպոն ընդգծել է, որ ֆրանսիացիների մեծ մասը դեմ է նման էսկալացիային։ Նա կոչ է արել դադարեցնել ուկրաինական հակամարտության սրումը և գտնել խաղաղության հաստատման ուղիներ։

Անցած երկուշաբթի ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ստորագրել է ՈՒկրաինայում ուսումնական կենտրոններ ֆրանսիացի հրահանգիչների այցելելու թույլտվությունը՝ ողջունելով «Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ հրահանգիչներ ուղարկել ՈՒկրաինա՝ ուկրաինացի զինծառայողներ պատրաստելու համար»: Ավելի ուշ BFM հեռուստաալիքը, հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ ՈՒկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու հարցը դեռ մշակվում է:

Թերևս բոլորին է հասկանալի, որ ուկրաինացի զինծառայողների պատրաստման խնդիրը Ֆրանսիան կարող է լուծել ոչ թե իր հրահանգիչներին ՈՒկրաինա ուղարկելով ու նրանց կյանքն ուղղակի վտանգի ենթարկելով՝ դարձնելով ռուսական բանակի հարվածների թիրախ, այլ ուկրաինացի զինծառայողներին Ֆրանսիա կամ, ասենք, ՌԴ- ի հանդեպ իրենց առանձնակի թշնամական վերաբերմունքով աչքի ընկնող Լեհաստանՙ Ռումինիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա հրավիրելով ու նրանց պատրաստման հարցը լուծելով:

Ինչպես ավելի վաղ արդեն գրել են ռուսական որոշ ԶԼՄ- ներ, նպատակը հրահանգիչների անվան տակ ֆրանսիական և արևմտյան ՀՕՊ համակարգերին և այլ զենքերին, «երկիր- երկիր» դասի մարտավարական, օպերատիվ- մարտավարական հրթիռներին, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին, հրետանուն, տանկերին, ավիացիային տիրապետող մասնագետներ, զինծառայողներ ուղարկելն է, որոնք անձամբ իրենք դրանցով խփելու են ռուսական թիրախներին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, եվրոպացիները տեսնում են, որ իրավիճակը սրընթաց փոխվում է և ՈՒկրաինայի համար հղի է լիակատար փլուզմամբ, ուստի նրանք գիտակցաբար սրում են լարվածությունը:

(շարունակելի)

Արթուր ՀոՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

="post-type-1">

«Իրատես» թերթի արխիվից

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը