Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Դասադուլ՝ սահմանամերձ Ոսկեպարի ու Կիրանցի դպրոցներում

Դասադուլ՝ սահմանամերձ Ոսկեպարի ու Կիրանցի դպրոցներում
25.04.2024 | 11:19

Ապրիլի 25-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ և ավելի բարձր դասարանների աշակերտները դասադուլ են արել։ Նրանք այդ կերպ իրենց բողոքն են արտահայտում սահմանամերձ տարածքները միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ։ Նույն պատճառով արդեն 3-րդ օրն է , ինչ դասադուլ են անում Իջևան համայնքի սահմանամերձ Կիրանցի հիմնական դպրոցի աշակերտները։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ