ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շատ են հարցերը, որ անտեսվում են

Շատ են հարցերը, որ անտեսվում են
29.03.2024 | 14:09

ՀՀ կառավարությունը ստանձնեց Արցախում վերցրած և չմարված, բանկային վարկերը:

Խոսքը մոտ երկու հարյուր միլիարդ դրամի մասին է, իսկ մնացած հարյուր միլիարդը, մեր հումանիստ բանկիրները որոշել են դուրս գրել:

Հարց`

Ովքե՞ր են վարկառուները:

Ասուլիսներից մեկում Փաշինյանն ասաց, որ ինչ-որ դաշնակներ Արցախում գտնվող ՀԷԿ-երը վաճառել են Ադրբեջանցիներին հերիք չի, մի հատ էլ Հայաստանի կառավարությունից փոխհատուցում են ստացել:

Հարց. ինչու՞ այդ անձանց անունները չեն հրապարակվում, ո՞ր իրավունքով է կառավարությունը նրանց փոխհատուցել, ինչու՞ այս թեման չի բարձրացվում ԱԺ-ում:

2020 թվականի հոկտեմբերի տասերեք լույս տասնչորսի գիշերը ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքում՝ Ազատ գյուղի մերձակայքում, խոցում է երկու բեռնատարներ, որոնց վրա տեղադրված են լինում «Սկադ» համակարգեր: Սկզբից խոցում են մեկը, մի քանի ժամ հետո՝ երկրորդը: Հայկական կողմը պատշաճ ձևով չի լուսաբանել այս հարվածները, փոխարենը 2020 թվականի հոկտեմբերի տասին, ժամը 12 անց 03 րոպեին կեղծ տեղեկություն է տարածել, որ ադրբեջանական կողմը ռմբակոծել է Կապան քաղաքը:

Հարց`

Ի՞նչ կապ են ունեցել խոցված «Սկադ» համակարգերը Գյանջայի ռմբակոծությունների հետ:

Ի՞նչ կապ է եղել Գյանջայի ռմբակոծությունների ու Հայաստանին առաջարկվող հրադադարի միջև և արդյոք ճի՞շտ են այն վկայությունները, որ այդ օրն Ազատ գյուղի մոտ զոհված տղաների վերաբերյալ փաստաթղթերում զոհվելու վայր է նշվում ոչ թե Հայաստանը, այլ՝ Լեռնային Ղարաբաղը:

Շատ են հարցերը, որ անտեսվում են: Հայաստանում խոսք չկա, լռություն է, որն ընդհատվում է որդեկորույս ծնողների ճիչերով:

Ինչու՞ է խախտվել հոկտեմբերի տասին՝ Մոսկվայում կնքված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը:

Ինչպե՞ս է ստացվել, որ մի խումբ ԱԱԾ գործակալներ կարողացել են իրականացնել թավշյա հեղափոխություն: Ի՞նչ կապ կար 2018 թվականին տեղի ունեցածի ու ԼՂԻՄ-ի հարակից շրաջաններից զորքերի դուրս բերման անխուսափելի հրամանի միջև:

Ի՞նչ կապ կար 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ու մեկ օր առաջ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Արցախ կատարած այցի միջև: Ականատեսները, ի դեպ, պատմում են, որ գնդի գրավման օրը, գունդ է այցելում ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, ով նեյտրալ կոչված դարպասի հարևանությամբ՝ մոտ կես ժամի չափ զրույց է ունենում Սասնա ծուռ՝ Վարուժան Ավետիսյանի հետ:

Երկիրը կեղեքած, տարիներով ընտրությունների արդյունքները կեղծած քանի՞ մարդ է պատասխանատվության ենթարկվել: 2018 թվականից այս կողմ քանի՞ նիկոլական բարձրաստիճան պաշտոնյա է կաշառակերության համար դատվել:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ