Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Չորս պետություններից կազմված արհեստական կառույց

Չորս պետություններից կազմված արհեստական կառույց
02.03.2024 | 17:53

Ես էս մասին էլի եմ գրել:

ՈՒրեմն, 1997-ին Եվրոպայի դրդմամբ ու աջակցությամբ ստեղծվեց չորս պետություններից կազմված արհեստական մի կառույց, անունը դրեցին այդ պետությունների առաջին տառերով, անգլերենով՝ GUAM, ռուսերենով էլ՝ ГУАМ։

Էդ պետությունները յանի սրանք են` Վրաստան, ՈՒկրաինա, Ադրբեջան, Մոլդովա։

ՈՒրեմն, էս չորս պետություններից երեքը շատ ընդհանուր գծեր ունեն, որոնք չեն բռնում Ադրբեջանի հետ։

Երեքը` Վրաստանը, ՈՒկրաինան և Մոլդովան, քրիստոնյա երկրներ են, Ադրբեջանում իսլամ է։

Երեքն ունեն լարված, մինչև պատերազմ հասած հարաբերություններ Ռուսաստանի հետ, Ադրբեջանը միշտ իրեն զուսպ է դրսևորել։

Երեքը դրա արդյունքում ունեն տարածքային կորուստներ, Ադրբեջանը հիմա փաստացի չունի, դեռ մի բան էլ խլել է։

Հիմա ասում եմ` կարող է՞ հենց սկզբից A տառը Armenia-ն է եղել, մեր աչքն ուղղակի դա չի տեսել։

Հայաստանը (աշխարհի համար մեր երկրի անունը A տառով է սկսվում) քրիստոնյա երկիր է, որը լարում է հարաբերությունները Ռուսաստանի հետ ու արդեն ունի տարածքային կորուստներ։

Հա, մեկ էլ նայեք էդ չորս երկրների կառավարման մոդելներին, դրանց ղեկավարներին։

Ալիևը հաստատ նրանց բոլորից տարբերվում է, բայց մնացածն իրար շատ նման են։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ