Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հարկ վճարելը հերոսություն չէ, այլ պարտավորություն

Հարկ վճարելը հերոսություն չէ, այլ պարտավորություն
09.02.2024 | 06:55

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը»: Նա հարկատուներին նվիրված իր ձոնն ավարտել է հետևյալ խոսքերով ․ «Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չի նկատում: Կառավարությունը նկատում է: Ես ինքս նկատում եմ: Շնորհակալություն»:

Հարկ վճարելը հերոսություն չէ, այլ պարտավորություն, որը չկատարելու դեպքում որոշակի պատասխանատվություն է սահմանված։ Ձեր հերոսները ընդհանրապես հերոսի նման չեն, դրանով փորձում եք արժեզրկել իսկական հերոսների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի փրկության համար։ Աշխատող ու հարկ վճարող քաղաքացիների առաջ խոնարհվելո՞վ եք նրանց մուծած հարկերից գոյացած բյուջեն քամում պարգևավճարներով, ծառայողական թանկ ավտոներ գնելով, կառավարական դաչաների ռեմոնտների մեծ ծախսերով, մեկ անձից հրատապ գնումներով, արտերկիր անիմաստ գործողումներով, Սնուփ Դոգի չկայացած համերգի համար նրան 6 միլիոն դոլար նվիրելով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ