ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հինգ տարի պահանջվեց ժողվարչապետ փաշինյանից Արցախի հարցի վերջնական լուծման համար

Հինգ տարի պահանջվեց ժողվարչապետ փաշինյանից Արցախի հարցի վերջնական լուծման համար
29.09.2023 | 16:08

Շատ գործ արեց ժողվարչապետը. է՛լ պայմանավորված պատերազմ, է՛լ կապիկություն, է՛լ ներկայացումների բեմադրություն:

Բայց արդյունքի հասավ:

Հալալ է Նոր Հայաստանի ժողվարչապետին՝ առաջին անգամ Արցախը հայաթափվեց:

Մնաց Սյունիքը: Քանի որ ամերիկացիք պատրաստվում են Թայվանի ընտրություններից հետո Չինաստանի թուրք ույղուրներով բնակեցված շրջաններում «դեմոկրատական», բայց իրականում սեպարատիստական շարժում սկսել, ինչի համար, բնականաբար, զենք է հարկավոր հասցնել դեմոկրատ ույղուրներին, Սյունիքի հարցը կարելի է լուծված համարել, քանզի այլ ցամաքային ճանապարհ չկա՝ Սյունիքն անհրաժեշտ է ամերիկացիներին Չինաստանում պայթյուն կազմակերպելու համար, իսկ քանի որ գրանտակեր գործակալների համար ամերիկյան կամքը սրբազան է, Ամերիկան էլ՝ սրբավայր, ապա պետք է ենթադրել, որ Սյունիքից էլ կզրկվենք:

Նախադեպը կա՝ պայմանավորված պատերազմ պարտության նպատակով, մնացածը տեխնիկայի հարց է:

Հետո հերթը կհասնի Սևանին, Տավուշին: Բնականաբար, դրանցից էլ կզրկվի հայ ժողովուրդը, որին անգլոսաքսերը հատկացրել են 10 հազար ք/կմ տարածք, ըստ անգլիացիների կողմից գրված Ալեքսանդրապոլի պայմանագրի:

Իսկ հայ իշխանությունները, բնականաբար, չեն կարողանա մերժել անգլոսաքսերին, կհամաձայնեն ամեն ինչի:

Բայց եթե լուրջ խորհենք, կգանք այն եզրակացության, որ հայ ժողովրդին չի հասնում ո՛չ Արցախ, ո՛չ Սևան, ո՛չ Զանգեզուր:

Բա ափսոս չե՞ն դրանք:

Սևանը մաքուր ջրի երրորդ պաշարն է աշխարհում, չկա՞ ավելի խելքը գլխին ժողովուրդ աշխարհում, որ վայելի:

Իհարկե, կա:

Արցախն ափսոս չէ՞ր, որ հայերին էր բաժին հասել, թուրքերն ավելի արժանի չե՞ն Արցախին: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է:

Մի ժողովուդր, որի շարքերում շնչում են հայրիկյան պարույրները, որի վարչապետը գրանտակեր գործակալ է, ինչը 30-ամյա «և՛-և՛» կործանարար քաղաքականության տրամաբանական արդյունք դարձավ, իրավունք չունի պետություն ունենալու: Իսկ եթե ունեցավ, կզրկվի տարածքներից, այսինքն՝ պետության ամենակարևոր բաղադրիչից:

Եվ հայ ժողովուրդը շարունակում է իր «հաղթարշավը» դեպի վերջնական կործանում:

Հազա՜ր ափսոս այն սակավաթիվ նորմալ մարդկանց, որոնք ողբերգություն են ունեցել Հայաստանում ծնվելու, հազա՜ր ափսոս…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ