ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մինչ ռուսները նվնվում են, Արևմուտքը գործում է

Մինչ ռուսները նվնվում են, Արևմուտքը գործում է
29.09.2023 | 09:14

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումն անվանել է «ծայրահեղ թշնամական» ՌԴ-ի նկատմամբ: Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ ԱԳՆ-ն:

Հետաքրքիր է, մոսկովյան կաբինետների տերերը չեն հասկանում, որ իրենց այսբովանդակ հայտարարություններն առոչինչ են և ավելին՝ վերջին իրադարձությունների հետ կապված Հայաստռանում հակառուսական տրամադրություններն այնքան մեծ են, որ շատերը նաև ուրախանում են այդ ստատուտի վավերացումից:

ՌԴ-ում հույսերը դրել են «բարեկամ հայ ծողովրդի» վրա, մեկ-մեկ շանտաժում են մեզ՝ թե բա Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում, իսկ վերջում էլ, երբ չեն հասնում իրենց ուզածին ուղղակի պատժում են Հայաստանին և հայ ժողովրդին, բայց ոչ արևմտամետ հայաստանյան իշխանություններին:

Իսկ Արևմուտքը և ԱՄՆ-ը լրիվ այլ կերպ են գործում:

Օրինակ, երբ 2023-ի մարտին «ռուսամետ» Վրաստանի իշխանությունները փորձեցին օրենսդիր մարմնում վերջին ընթերցմամբ ընդունել Արևմուտքի և ԱՄՆ-ի համար անընդունելի «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը», նախ վերը նշված երկրները շատ դիվանագիտորեն խորհուրդ տվեցին վրացական իշխանություններին չընդունել այն, իսկ երբ Վրաստանի ղեկավարությունը չհասկացավ, ապա գործի դրեցին իրենց գործակալներին, ովքեր մի քանի օրում կյանքը Թբիլիսիում վերածեցին դժոխքի և սպառնացին հեղափոխությամբ, որից հետո պաշտոնական Թբիլիսին հրաժարվեց այդ օրենքն ընդունելուց: Արևմուտքը և ԱՄՆ-ը հասաան իրենց ուզածին կոնկրետ թիրախավորելով «մեղավորներին», իսկ ռուսները մեր պարագայում, օրինակ, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո փրկեցին Նիկոլի իշխանությունը, բայց հիմա բողքում են նրանից և նրա կատարած հակառուսական քայլերից հետո պատժում են Հայաստանին և հայ ժողովրդին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, 2023 -ի մարտին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեջ ներքաշված էին գրեթե բոլոր արևմտյան ներդրումներով գործող կազմակերպությունների ներկայացուցիչները: Իսկ Հայաստանում «Գազպրոմի», «Հայէլցանցի» և այլ ռուսական կապիտալով գործող կազմակերպությունները ոչ միայն ոչինչ չեն անում, այլ ավելին՝ նրանց աշխատակիցներից շատերը համացանցում, առանց «թաքնվելու» ամենավերջին հայհոյանքներն են տալիս ՌԴ-ին ու նրա ղեկավար Պուտինին:

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ