Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Խաղաղության մունետիկը» քանդել, փոշիացրել է ամեն ինչ

«Խաղաղության մունետիկը» քանդել, փոշիացրել է ամեն ինչ
14.06.2023 | 10:26

Էն «խաղաղության մունետիկին» ասեք, որ թշնամին պատերազմի առիթ է փնտրում, թշնամին գտնելու է այդ առիթը և հարձակվելու է։

Իսկ «խաղաղության մունետիկը» երկրի դիմադրողունակությունը սպառել է,

հասարակությունը պառակտել է, բանակը բարոյալքել է, առանց այն էլ «էրոզիայի» ենթարկված պետական ինստիտուտները կազմաքանդել է, Սփյուռքը Հայաստանից, Արցախը Հայաստանից օտարել է, հնարավոր ու անհնար դաշնակիցներին ու շահակիցներին թշնամացրել է...

Քանի Հայաստանը «խաղաղթության մունետիկի» իշխանության ներքո է, անգամ արժանապատիվ պարտությանն ենք կարոտ մնալու...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ