ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Բաց նամակ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին

Բաց նամակ  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին
09.06.2023 | 16:38

Հարգելի տիկին Անդրեասյան,

Բոլորովին վերջերս պարզել եմ, որ Գիտութոյւնների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր ԲՆՕՐԻՆԱԿ լուսանկարներ հայտնվել են թղթի վերամշակման արտադրամասում՝ իսկ ավելի ստույգ՝ զուգարանի թղթի արտադրամասում։ Լուսանկարչական այդ նյութը առնչվում է Հայրենական պատերազմում հայերի մասնակցությանը և հիմնականում արված է 1941-1945 թթ․, ներկայացնելով հայ զինվորների ու սպաների, օդաչուների, զորահրամանատարների բնօրինակ լուսանկարները։

Լուսանկարների մեծ մասը կրում է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայրենական Մեծ պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Ավելին, լուսանկարների մի մասի վրա առկա է վերանշյալ ինստիտուտին նվիրաբերելու ընծայագրեր։

Լուսանկարների մի մասը հաջողվել է փրկել կորստից՝ դրանք գնելու արդյունքում, սակայն տակավին հայտնի չէ, թե քանի միավոր է անդառնալի կորել կամ հայտնվել այլ անձանց մոտ։

Սա մի դրվագ է ընդհանուր համապատկերից։ Իմ ձեռքի տակ են գտնվում նույն արտադրամասում հայտնված և պետական հաստատությունների կնիքներ կրող գրականության, լուսանկարչական միավորների ու փաստաթղթերի նմուշներ, որոնք միտումնավր տարվել են նույն արտադրամաս ոչնչացնելու նպատակով։ Դրանց մեջ են ԲՈՒՀ-ական գրադարանի միավորներ, Հայաստանի թատերական ընկերության գրադարանի և արխիվի միավորներ, ինչպես նաև ԳԱԱ արխիվային հավաքածուի միավորներ։

Այս նողկալի երևույթի ակունքները պարզելու և մեղավորներին պատժելու համար պետք է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։

Հարկավոր է պարզել, թե ի՞նչ եղանակով և ու՞մ միջոցով է միտումնավոր կերպով ու հետևողականորեն ոչնչացվում խիստ կարևոր ու արժեքավոր այս հավաքածուները։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 5833

Մեկնաբանություններ