ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ցանկացած առանցքային արտաքին խնդիր քաղաքականության բաղադրիչ է. Գևորգ Դանիելյան

Ցանկացած առանցքային արտաքին խնդիր քաղաքականության բաղադրիչ է. Գևորգ Դանիելյան
07.06.2022 | 07:21

Նախ, փորձեցին հապճեպ վավերացնել ընտանիքի և հոգևոր արժեքների հիմքերը հիմնովին խարխլող միջազգային համաձայնագրերը, նույն ջանասիրությամբ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, սակայն տեսնելով, որ դա ավելորդ գլխացավանք առաջացնող ճանապարհ է, նախընտրեցին «աշխատող» տարբերակ՝ գործել այնպես, կարծես թե այդ փոփոխություններն արդեն կայացած փաստ են։


Սահմանադրությունը առայսօր գործող իրավական հիմք է ճանաչել Անկախության հռչակագիրը, որով ամրագրվել է Արցախի և Հայաստանի վերամիավորման իրողությունը, իսկ գործնականում անգամ այդ մասին արտահայտությունն է համարվում հակացուցված։ Նույնը վերաբերում է Սահմանադրությամբ ամրագրված նաև այլ արժեքների՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, Հայ եկեղեցին ազգային ճանաչելուն, քաղաքական ու ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը ԱԺ֊ում վավերացնելու պահանջին և այլն. ցանկը, ցավոք, անչափ ընդգրկուն է։


Հ.Գ. Իսկ իշխանական պատգամավորները անթաքույց դժգոհում են, թե ընդդիմադիրները Արցախի հարցը դարձրել են ներքաղաքական, այսինքն՝ դա իրենց համար այլևս արտաքին խնդիր է։ ՈՒղղակի մի վերապահում՝ եթե անգամ դա լիներ արտաքին, միևնույն է՝ ցանկացած առանցքային արտաքին խնդիր ևս քաղաքականության բաղադրիչ է և չի կարող լինել իշխանության մենաշնորհը: Մի մոռացեք, որ Սահմանադրությամբ նաև հանրաքվե է սահմանված:

Դիտվել է՝ 10188

Մեկնաբանություններ