ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Օրենքը հաղթեց․ Շնորհակալություն դատարանին

Օրենքը հաղթեց․ Շնորհակալություն դատարանին
08.09.2021 | 10:25

Վերջնակետին հասնելու համար պահանջվեց մոտ երկու տարի և հիրավի ծով համբերություն: Նշանակման 2017թ. հուլիսի 27-ից առ այսօր օրենքի կոպտագույն խախտումով կինոկենտրոնի տնօրենի ժ/պ, սակայն ամենուրեք տնօրեն ներկայացող Շուշանիկ Միրզախանյանին (կրճատված ինն աշխատակցից օրենքի գործելուն հավատացինք երեքս) լայն հնարավորություն տվեցինք` պահանջելով հիմնավորել մեր կրճատումների օրինականությունը:

Դեմ առնելով նրա համառմանը՝ առժամանակ անց դիմեցինք պատկան մարմինների ու անձանց՝ չցանկանալով հարցը հասցնել դատարան: Ավաղ, սպառիչ պատասխան այդպես էլ չստացանք: Ավելին՝ կինոկենտրոնը copy past-ի սկզբունքով նամակների, խնդիրը գլխիվայր ներկայացնող, փաստերը մանիպուլացնող ամբողջական փաթեթ էր ստեղծել, որն ի պատասխան ուղարկվում էր խնդրով շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին՝ այդկերպ մոլորեցնելով նրանց: Գոնե մենք այդ նամակների հինգ կապոց արդեն ստացել ենք։

Կարճ կապեմ: Ի վերջո հարկադրված եղանք դիմել դատարան։ Քանի որ դատական ընթացակարգով ավարտված է առայժմ միայն իմ գործը, փաստեմ, որ հարկադիր պարապուրդիս դիմաց դատարանը կինոկենտրոնից բռնագանձեց գումար, ինչի արդյունքում բանկային հաշվիս փոխանցվեց 2.5 միլիոն դրամ: Կարծում եմ, դատարանը կինոկենտրոնի օրինական գործողությունների համար չէ, որ պարտադրեց գումարի վճարումը՝ թույլ չտալով, որ ես լինեմ տնօրենի ժ/պ-ի, նրա սպասարկու իրավաբանների կամայականության զոհ:

ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԷ
Մի կողմ թողնենք այս ընթացքում առանց աշխատանք մնալու բարդությունները, նյութական ու բարոյական դժվարություններ, հարցին նայենք պետության շահի տեսանկյունից, որը կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ի կամայականության արդյունքում դարձել է քավության նոխազ ու կշարունակի մնալ այդպիսին, քանի դեռ օրենքը չի դիպել կամայականություն թույլ տվածի գրպանին։

Կինոկենտրոնի տնօրենի նման գործելաոճը հարկավ արդյունք է օրենքների չիմացության։ Հատուկ Շ․ Միրզախանյանին ու նրա նմաններին հուշենք, որ երկրում կան, գործում են օրենքներ, որոնցով կարգավորվում են պետական հիմնարկներում կառուցվածքային փոփոխություններ կատարելու, ոչ միայն հաստիքացուցակները, այլև դրանք հաստատելու համար կոչված մարմինները հաստատելու կարգը։ Ի դեպ այս ամենից պարտավոր է իրազեկված լինել քաղաքացիական ծառայողի քննություն հանձնած յուրաքանչյուր պետական պաշտոնյա, եթե, իհարկե, քննությունն իր ուժերով է անցել, մեջքին չի ունեցել ինչ-որ մեկի հովանավոր աջը։ Հիմա մեր գործի պարագայում այդ հովանավոր աջը եղե՞լ է, թե՞ ոչ, փաստը մնում է փաստ, որ ոչ միայն կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ն տեղյակ չէ գործող օրենքներից: Արդյունքում` չկա գիտելիք, չկա օրինական ճանապարհով հարցերի լուծման գիտակցում ու կամք, չկա վերահսկողություն: Փոխարենը ԿԱ կամայականություն, ամենաթողություն, աչքակապություն, պետության ու պետականության վարկաբեկում։

ՍԱԿԱՅՆ ՍԱ ԷԼ ԴԵՌ ԱՄԵՆԸ ՉԷ
Առհասաարակ պիտի նկատեմ, որ մեծ խնդիրներ կան իրավական համակարգում:
Խոսքս մասնավորապես ուղղում եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին։
Հարգելի պարոն Ա․ Զոհրաբյան, տեղյա՞կ եք արդյոք, թե Պալատից ստացած արտոնագրերի քողի տակ հակաօրինական ի՛նչ գործողություններ են իրականացնում փաստաբանները՝ հիմնարկների տնօրեններին օգնելով անօրինական ճանապարհներով աշխատակիցների հաստիքները կրճատելու և մարդկանց աշխատանքից ազատելու «նվիրական» հարցերում։

Ասածիս վառ օրինակն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին իրավաբան, փաստաբանական, իսկ գուցե այժմ էլ նման գործունեություն ծավալող Արտյոմ Կոստանդյանը և կինոկենտրոնի ներկայիս իրավաբան, փաստաբան Սաթենիկ Գասպարյանը։ Իր պրոտեժեի՝ Արտյոմ Կոստանդյանի միջոցով կինոկենտրոնում աշխատանքի տեղավորված այս տիկինը շարունակում է իր փաստաբանական «փայլուն» գործունեությունը, ինչի համար մեծ գնահատանքի է արժանացել և շարունակում արժանանալ Շ․ Միրզախանյանի կողմից: Այս ապշեցուցիչ տանդեմի «փառահեղ» գործունեության արդյունքում շարունակում է ինտենսիվորեն դատարկվել պետության գրպանը, որը շուտով կհատի ավելի քան 10 միլիոնի սահմանագիծը։ Մենք նկատի ունենք ընթացքում գտնվող կինոկենտրոնի երկու աշխատակցի դատավարության սպասվելիք արդյունքները, մեկնարկելիք ևս երկու դատավարությունը։

Ավարտելով խոսքս՝ հատուկ դիմում եմ նրանց, ովքեր թերահավատ են օրենքի նկատմամբ՝ տեր կանգնեք ձեր իրավունքներին, համարձակ դիմեք դատական ատյաններին։

Մարինե ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 100195

Մեկնաբանություններ