ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իտալիան, Ավստրիան, Գերմանիան սպառնում են տրոհել ԵՄ-ն

Իտալիան, Ավստրիան, Գերմանիան սպառնում են տրոհել ԵՄ-ն
11.02.2021 | 09:33

Իտալիայի Լացիոյի շրջանի առողջապահության խորհրդական Ալեսիո Դ'Ամատոն ընդգծել է, որ ժամանակը «հիմնարար գործոն» է կորոնավիրուսի դեմ պայքարում և հայտարարել է, որ ռուսական «Спутник V»-ն կդառնա միջոցներից մեկը, որ կօգտագործի Հռոմը, որ արագացնի երկրի պատվաստման ծրագիրը:

Նա հավելել է, որ Իտալիան կարող է արագ ստանալ այլընտրանքային պատվաստանյութ՝ «կրճատելով բյուրոկրատական գործընթացների ժամանակը»՝ ԵՄ-ում համարժեք մատակարարումներով ապահովելու համապատկերում: Ալեսիո Դ'Ամատոն RT հեռուստաալիքին ասել է. «Տվյալ դեպքում մենք պետք է կենտրոնանանք ոչ թե պատվաստանյութի ծագման վրա, այլ տեստերի արդյունքների արդյունավետության: Մենք պետք է շտապենք, որովհետև վիրուսների ու մարդկանց միջև հավիտենական պայքարում ժամանակը հիմնարար գործոն է: Մենք կարող ենք արագ ուսումնասիրել Եվրոպայում արդեն ստորագրված պայմանագրերի այլընտրանքները: Դրանց թվում, անկասկած, ռուսական Спутник V պատվաստանյութն է»:

«Մենք կխնդրենք Спутника V-ն տեստավորել, որքան հնարավոր է արագ՝ սահմանափակելով բյուրոկրատիայի ժամանակը,- բացատրել է նա:-Դա պատվաստանյութ է, որ կիրառվում է աշխարհի շատ երկրներում»: Պատճառն այն է, որ ԵՄ-ն «AstraZeneca» և и «Pfizer» ընկերությունների մատակարարումների պրոբլեմների պատճառով չի կարողանում սկսել մասշտաբային պատվաստումները կորոնավիրուսի դեմ: 20000 մասնակիցների կլինիկական ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ Спутник V-ին արդյունավետ է 91,6%-ով՝ կորոնավիրուսի կլինիկական դրսևորումների դեմ: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ևս հայտարարել է, որ իր երկիրը կողջունի չինական ու ռուսական պատվաստանյութերը, քանի որ ԵՄ պետություններն ի վիճկի չեն արագացնել իրենց պատվաստանյութերի ներդրումը: Գերմանիայի Welt am Sonntag-ին հարցազրույցում Սեբաստիան Կուրցն ասել է. «Խոսքը հնարավորինս արագ անվտանգ պատվաստանյութ ստանալու մասին է: Կարևոր չէ՝ ով է արտադրում: Ավստրիան, անկասկած, կջանա իր արտադրական հզորությունները տրամադրել համապատասխան ազգային ընկերություններին, եթե ռուսական ու չինական արտադրողները հավանություն տան»: Նա հավելել է. «Ճիշտ այնպես, ինչպես անում են այլ երկրների արտադրողները»: Կուրցը նաև հայտարարել է, որ կքննարկի ռուսական պատվաստանյութը ստանալու հնարավորությունը, եթե պատվաստանյութին հավանություն տան ԵՄ կարգավորող կառույցները: ՙՄիակ կարևորը պատվաստանյութի արդյունավետությունն է և արագ հասանելիությունը, ոչ թե աշխարհաքաղաքական պայքարը»՝ ասել է Կուրցը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բաց է ռուսական Спутник V-ին օգտագործելու համար:
Թիմ Մակնալթի, Daily Express (Մեծ Բրիտանիա)


Հ.Գ. Կերստեն Գամելինը Süddeutsche Zeitung-ում գրել է՝ Գերմանիայի շահերից չի բխում հարցականի տակ դնել տնտեսական հարաբերությունները Մոսկվայի հետ ամեն մի կոնֆլիկտի դեպքում: Հակառակը՝ ինչպես ցույց է տալիս Спутника V-ի օրինակը: Ռուսաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների դեպքում հարց է ծագում՝ կարո՞ղ է Բեռլինը ճշնարտանման պատվիրել մեկը և միաժամանակ բեկանել մյուսը, իմա՝ ցանկանալ Спутник V ստանալ, քանի որ վիրուսի մուտացիաների մրցավազքում կարևոր է ամեն մի դոզան (իսկ ռուսական պատվաստանյութը պետք է նույնքան լավը լինի, որքան Biontech-ի պատվաստանյութը) և միաժամանակ դադարեցնել գազատարի կառուցումը՝ իբրև պատիժ, որ նախագահ Պուտինը թույլ է տալիս ծեծել ցուցարարներին, թունավորել հակառակորդներին ու գաղութ ուղարկել:
Հետաքրքիր է՝ ինչքան ջանադիր են Բեռլինում խուսանավում այդ երկու հարցերի համադրումից: Ոչ ոք նրանցից, որ աջակցում են ՙՀյուսիսային հոսք-2» գազատարի կասեցմանը Նավալնու պատճառով, առայժմ աչքի չի ընկել ռուսական պատվաստանյութը չստանալու ցանկությամբ: Спутник V-ն կարող է ամրապնդել Կրեմլի իշխանության դիրքերը:

Գուցե հիմա հասունանա գիտակցությունը, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերաբերյալ վճիռները չի կարելի ընդունել հախուռն ու հուզական: Պետք է կշռատադել: Փաստացի՝ ռուսական պատվաստանյութը անսպասելի հնարավորություն է՝ ձերբազատվել սև-սպիտակ մտածողությունից ու խոստովանել, որ կյանքը լի է կիսատոներով: Առաջին հերթին դա նշանակում է, որ Ղրիմի օկուպացիայի պատճառով սահմանված պատժամիջոցները պետք է շարունակել, քանի դեռ կա պատժամիջոց սահմանելու պատճառը, բայց պետք չէ նոր պատժամիջոցներ սահմանել յուրաքանչյուր վիճելի հարցի դեպքում: Սխալ է կարծել, որ պատժամիջոցներն ազդում են միայն նրա վրա, ով պատժվել է: Դա արդեն իսկ պարզ է դարձել Ղրիմի դեպքում: Բավական է նայել Լեհաստանին, Լիտվային, Իսպանիային կամ Նիդեռլանդներին՝ Մոսկվայի պատասխան պատժամիջոցների պատճառով նրանք մնացել են իրենց բանջարեղենի հետ, որ սովորաբար արտահանում էին Ռուսաստան: Պետք չէ մոռանալ, որ հույզերի հիման վրա պատժամիջոցներ սահմանած երկրները վտանգի տակ են դնում հուսալի գործընկերոջ իրենց հեղինակությունը: Ով այսօր գործում է միակողմանի, հազիվ թե վաղը կարողանա մուլտիլատերալ համագործակցության կոչ անել: Գերմանիայի արևմուտքում հոռետեսորեն են վերաբերվում ռուսական պատվաստանյութին՝ մի՞թե ռուսները կարող են լավ պատվաստանյութ մշակել: Համարվում է , որ ռուսները կարող են լավագույն դոպինգ ստեղծել; Բայց փաստը, որ ռուս գիտնականները կարող են ներկայացնել բարձր արդյունավետությամբ պատվաստանյութ վիրուսների դեմ, շատերը համարում են զարմանալի: Спутник V-ին ապաէսկալացիայի անակնկալ ներուժ ունի, որ պետք է օգտագործել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 21457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ