ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թոմ դե Վաալ. Ղարաբաղում հաղթեցին Ռուսաստանն ու Թուրքիան

Թոմ դե Վաալ. Ղարաբաղում հաղթեցին Ռուսաստանն ու Թուրքիան
17.11.2020 | 10:49

10 տարի առաջ Կազանում Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում էին գործնականում այն պայմանները, որ հիմա հաստատվել են վեց շաբաթյա արյունոտ պատերազմի հետո հրադադարի համաձայնագրով: Այն ժամանակ նրանք չպայմանավորվեցին: Կաշխատի՞ հիմա բանաձևը:Այդ մասին է Հարավային Կովասի հարցերով փորձագետ, Կառնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալի հետ:


ԹդՎ.Բանակցությունների քարտեզը հիմա փոխվել է, բայց շատ տարրեր հայտնի են վաղուց՝ Լաչինի միջանցք, Ղարաբաղի 7 շրջանների վերադարձ ադրբեջանցիներին: Ներկա պատկերը հայերի համար շատ ավելի վատն է, քան ենթադրվում էր 6 շաբաթ առաջ՝ հայկական կողմը կորցրել է Ղարաբաղի մի մասը՝ Հադրութի շրջանը, Շուշին, որ սկզունքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նվազ կարևոր չէ, որ Ղարաբաղի կարգավիճակը դեռ հստակեցված չէ, թեպետ այս բոլոր տարիներին ադրբեջանական կողմն առաջարկում էր ինքնավարության կարգավիճակ և նույնիսկ հետաձգված կարգավիճակի Ղարաբաղի համար: Իսկ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, ՙԿարգավիճակ էի՞ք ուզում: Ահա ձեզ կարգավիճակ: Ոչ մի կարգավիճակ՚: Նա ծիծաղելու է վարչապետ Փաշինյանի վրա: Կրկնում եմ՝ իրավիճակը հայկական կողմի համար շատ ավելի վատ է, քան 6 շաբաթ առաջ էր: Արդեն չեմ ասում, որ վիթխարի մարդկային ողբերգություն կա՝ համարյա 5000 մարդ է զոհվել այս ընթացքում:


-Այս կոնֆլիկտի ավարտի մեջ Ռուսաստանի դերի մասին տարբեր տեսակետներ կան: Ոմանք գտնում են, որ Թուրքիայի կոնֆլիկտի մեջ մտնելը խարխլեց Ռուսաստանի հեղինակությունը, դա համարյա թե ապտակ էր Պուտինին: Ոմանք, հակառակը, պնդում են, որ Ռուսաստանը պահպանեց ու ամրապնդեց ազդեցությունը Ղարաբաղում: Ո՞ր տեսակետին եք հակված Դուք:
-Ես կարծում եմ՝ և Ռուսաստանը, և Թուրքիան հիմա ավելի շահեկան դիրքերում են, քան կոնֆլիկտի սկզբում էին: Ռուսաստանը, անկասկած, վերադարձավ տարածաշրջան և նրա խաղաղապահ ուժեը տեղում են, գետնի վրա: 5 տարի հետո ադրբեջանական կողմը վետոյի իրավունք կունենա և հաստատ մեծ առևտուր է լինելու այս հարցի շուրւ: Բացի այդ՝ Ադրբեջանը ստանում է կարևոր միջանցք՝ Հայաստանի հարավային մասով, միջանցք, որ կկապի Նախիջևանը Ադրբեջանի մնացած մասին: Եվ միջանցք, որ կկապի Թուրքիան Ադրբեջանին, և Ռուսաստանը Ադրբեջանի միջով Թուրքիային: Նրանց համար դա նշանակում է շատ ավելի մեծ ներկայություն Ադրբեջանի ներսում: Ես կարծում եմ, որ այս պայմանագիրը շատ է հիշեցնում Լենինի ուԱթաթուրքի միջև Կարսի պայմանագիրը: Դա մեծապետական պակտ է, և հայտնի չէ, ով է շահելու հասարակ մարդկանցից, բայց հասկանալի է, որ մեծ տերությունները իրենց հաղթանակները տարան:
-Այդ համաձայնագիրը բոլոր դեպքերում ապաշրջափակում է Հայաստանի կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, առևտուր անելու ու շփվելու մարդկանց բնական ցանկությունը տեղից չի՞ շարժի ատելության այդ թափանիվը: Դա ռոմանտի՞կ պատկերացում է, թե՞ կարող է իրականանալ:
-Հույս միշտ կա, բայց դեռ չկա հայ-ադրբեջանական, որ քաղաքական համաձայնագիր, տեսանելի չէ կողմերի միջև հարաբերությունների նորմալացում: Համաձայնագրում ոչինչ ասված չէ Ղարաբաղի կարգավիճակի մասին, և մինչև հիմա երկու երկրները հակառակ տեսակետներ ունեն այդ հարցում, նշանակում է՝ դժվար է պատկերացնել խաղաղություն այդ երկու երկրների միջև մերձավոր ապագայում: Բայց հեռանկարում, տեսականորեն, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները կարող են և կարգավորվել, որովհետև Թուրքիայի համար հարաբերությունների նորմալացման մեծ խոչընդոտ էր Ադրբեջանի շրջանների օկուպացիան: Ստացվում է, որ այդ խոչընդոտն արդեն չկա, հայկական կողմը համարում է, որ ադրբեջանական ագրեսիայի մեջ Թուրքիան ուղղակի դեր է խաղացել: Ես կարծում եմ՝ հայկական կողմը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացմամբ: Գուցե, եթե նոր վարչակարգ լինի Թուրքիայում 3-5 տարի հետո, հետէրդողանյան վարչակարգ, ինչ-որ փոփոխություն լինի: Անձամբ ես դա կողջունեի, բայց կարծում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները միայն վատացել են այս վերջին երկու ամսում՝ մեղմ ասած:
-Այս համաձայնության քարտեզը չափազանց տարօրինակ է՝ հատկապես, որ ադրբեջանցիները լինելու են Շուշիում, որ կախված է հայկական Ղարաբաղի մայրաքաղաքի վրա: Եվ 5 կիլոմետրանոց միջանցքը Հայաստանի հետ կապի համար, և արտաքին ուժի, տվյալ դեպքում ռուսականի վրա հիմնվելը… Դա ընդհանրապես կենսունա՞կ է, թե ճիշտ են մեր այն զրուցակիցները Ղարաբաղում, որ ասում են՝ այդ իրավիճակում հնարավոր չէ ապրել:
-Դա շատ ակտուալ հարց է: Ես օրերս խոսում էի իմ ընկերոջ՝ ղարաբաղցի հայի հետ, նա ասում է, որ փորձում է տուն վերադառնալ՝ Ստեփանակերտ, բայց քաղաքը խիստ ավերված է, շատ զոհվածներ կան: Ղարաբաղցիները, իհարկե, սգի մեջ են: Ապագայի ի՞նչ հեռանկարներ կան: Հիմա նրանց անվտանգությունը ամբողջությամբ կախված է ռուս խաղաղապահներից և մեծ հարցական նշան կա, բայց կարծում եմ՝ նրանք այլընտրանք չունեն, բացի ռուս խաղաղապահներից կախումը: Ինչ-որ հաշտեցում հայերի ու ադրբեջանցիների միջև հնարավոր է, բայց շատ-շատ-շատ տարիներ հետո: Գուցե ադրբեջանցիների վերադարձը Շուշի լինի պայմանավորվելու փորձնական քայլ, հին ծանոթությունները դեր խաղան, բայց կոնֆլիկտն այնքան տոտալ է, այնքան խոր, որ ճիշտ հարց եք տալիս՝՝ իսկ ընդհանրապես հնարավո՞ր է հայերի ու ադրբեջանցիների համատեղ կյանքը Ղարաբաղում:
BBC


Հ.Գ. Հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքը Արցախում միֆ է, որ փորձում են կյանքի կոչել եռակողմ հայտարարության երկու կողմերը: Եթե հիշենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Արցախի կարգավիճակի որոշման հետաձգման մասին, ստացվում է պատկեր, որ 5 տարի, քանի խաղաղապահները լինելու են, Ադրբեջանն օգտագործելու է Արցախը լցնելու ադրբեջանցիներով, որ հանրաքվեի գաղափարից հրաժարվեն հայերը: Եվ ամեն ինչ արվելու է, որ Արցախը հայաթափվի, եթե այս ընթացքում ոչինչ չփոխվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ