ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բրի­տա­նա­հա­յե­րը շա­րու­նա­կում են ակ­ցիա­նե­րը, BBC-ն վե­րա­նա­յում է դիր­քո­րո­շու­մը

Բրի­տա­նա­հա­յե­րը շա­րու­նա­կում են ակ­ցիա­նե­րը, BBC-ն վե­րա­նա­յում է դիր­քո­րո­շու­մը
27.10.2020 | 00:52

Աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյունն ա­մե­նուր բարձ­րաց­նում է իր ձայ­նը` պա­հան­ջե­լով կան­խել թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան, օ­բյեկ­տի­վո­րեն լու­սա­բա­նել ռազ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։ Հայ­րե­նա­սի­րա­կան ակ­ցիա­նե­րից ան­մասն չեն մնա­ցել բրի­տա­նա­հա­յե­րը։ ՍՈՒ­ՐԵՆ ՍԱ­ՐՈՒ­ԽԱ­ՆՅԱ­ՆԸ ապ­րում է Լոն­դո­նում, թվա­յին մար­քե­թին­գի մաս­նա­գետ է, լոն­դո­նյան ակ­ցիա­նե­րի ակ­տիվ մաս­նա­կից։ Թվա­յին տի­րույ­թում նույն­պես մեր հայ­րե­նա­կի­ցը ակ­տի­վո­րեն է ներ­կա­յաց­նում Լոն­դո­նում տի­րող հայ­րե­նա­սի­րա­կան ան­ցու­դար­ձը։ Մեր` «Ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են տի­րում բրի­տա­նա­հա­յե­րի շր­ջա­նում» հար­ցին ի պա­տաս­խան Սու­րեն Սա­րու­խա­նյանն ա­սաց, որ պատ­րաստ են ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին, տա­րի­նե­րին ի­րենց աշ­խա­տա­վար­ձից պար­բե­րա­բար ո­րո­շա­կի գու­մար հատ­կաց­նել հայ­րե­նի­քին, քն­նար­կում են նվի­րատ­վու­թյան ճիշտ ձևա­չա­փը. մի մա­սը մտա­ծում է հու­մա­նի­տար օգ­նու­թյան մա­սին, մյուս մա­սը՝ ռազ­մա­կան. «Երբ պա­տե­րազմն ա­վարտ­վի, մենք դար­ձյալ պետք է շա­րու­նա­կենք մեր գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րով­հետև 30 տա­րի բա­վա­կա­նա­չափ ջանք չենք գոր­ծադ­րել, որ այս պա­տե­րազ­մը չլի­նի։ Այս պա­հին հա­մայնքն աշ­խա­տում է մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով, մի խում­բը հա­մա­կար­գում է հու­մա­նի­տար օգ­նու­թյու­նը, մյուս խում­բը զբաղ­վում է գո­վազ­դով, փոր­ձում է կապ­վել լրատ­վա­կան դաշ­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ի­րա­զե­կել, մեր տե­սա­կետն ա­ռաջ տա­նել, ո­րով­հետև ադր­բե­ջան­ցի­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ կա­շա­ռե­լով ի­րենց կողմն են գրա­վել մարդ­կանց»։


Բրի­տա­նա­հա­յե­րը ակ­ցիա­ներ են ի­րա­կա­նաց­րել BBC-ի լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի, Իս­րա­յե­լի դես­պա­նատ­նե­րի դի­մաց։ Մեր զրու­ցա­կիցն ա­սաց, որ, չնա­յած Քո­վի­դով պայ­մա­նա­վոր­ված խիստ հս­կո­ղու­թյուն­նե­րին ու սահ­մա­նա­փա­կում­նե­րին, հայ­րե­նա­սի­րա­կան ակ­ցիա­նե­րին միա­ցող­նե­րի թի­վը գնա­լով ա­վե­լա­նում է. «Մեծ Բրի­տա­նիա­յի հայ հա­մայնքն այն­քան էլ կազ­մա­կերպ­ված չի ե­ղել, բայց այս ող­բեր­գու­թյու­նը դար­ձավ հա­մախ­մբ­ման ա­ռիթ։ Ար­դյուն­քում՝ BBC-ն ադր­բե­ջա­նա­մե­տից դար­ձել է չե­զոք։ Ե­թե ինչ-որ ադր­բե­ջա­նա­մետ նյութ են տե­ղադ­րում, նախ` վե­րա­պա­հու­մով են ա­նում, երկ­րորդ՝ դրան հա­մար­ժեք տե­ղադ­րում են նաև հա­յա­մետ նյութ։ Օ­րեր ա­ռաջ անդ­րա­դար­ձել էին հայ գե­րի­նե­րի սպա­նու­թյա­նը, նշե­լով, որ Ադր­բե­ջա­նը խախ­տել է մար­դա­սի­րա­կան, ռազ­մա­կան օ­րենք­նե­րը։ Այդ հրա­պա­րա­կու­մը շատ մեծ ար­ձա­գանք գտավ։ Չեմ կար­ծում, թե նախ­կի­նում նման բան կա­նեին, բայց չեմ էլ կար­ծում, թե դա միայն մեր ցույ­ցե­րի ար­դյունքն է։ Աշ­խա­տանք է տա­րել Բրի­տա­նիա­յում ՀՀ դես­պա­նա­տու­նը, ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը։ Դրա­կան տե­ղա­շար­ժին նպաս­տել են նաև ա­ռան­ձին ան­հատ­նե­րի նա­մակ­նե­րը։ Հույս ու­նեմ նաև, որ չեն կորց­րել մարդ­կա­յին հատ­կա­նիշ­նե­րը և ի­րենց կամ­քով օ­բյեկ­տի­վո­րեն են գնա­հա­տում ի­րա­վի­ճա­կը»։


Սու­րեն Սա­րու­խա­նյա­նի խոս­քով՝ կարևոր է, որ մեծ լսա­րան ու­նե­ցող լրատ­վա­կա­նը փո­խել է ադր­բե­ջա­նա­մետ դիր­քո­րո­շու­մը, բայց դա բա­վա­րար չէ հա­սա­րա­կա­կան կար­ծի­քի ձևա­վոր­ման հա­մար։ Հա­սա­րա­կու­թյան շուրջ 80 տո­կո­սը տե­ղյակ էլ չէ, թե ինչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նում, որ­տեղ են գտն­վում Ադր­բե­ջա­նը կամ Հա­յաս­տա­նը։


Սու­րեն Սա­րու­խա­նյա­նը նշեց, որ եր­րորդ հրա­դա­դա­րի հետ կապ­ված հույ­սեր չու­նեն. «Ե­թե չեմ սխալ­վում, 90-ա­կան­նե­րի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ 12 ան­գամ հրա­դա­դար է հայ­տա­րար­վել, պահ­պան­վել է 2-ը, այն էլ` ստի­պո­ղա­բար։ Ցան­կու­թյու­նը մեկն է, որ հար­ցը խա­ղաղ կար­գա­վո­րում գտ­նի, մեր զին­վոր­նե­րը չզոհ­վեն ու վե­րա­դառ­նան ի­րենց տնե­րը։ Ինչ­քան եր­կար տևի հրա­դա­դա­րը, այն­քան լավ։ Բայց, զգա­ցա­կան մո­տե­ցու­մը մի կողմ թո­ղած, հաս­կա­նում ենք, որ թուր­քի հետ պետք է ոչ թե հրա­դա­դար պայ­մա­նա­վոր­վել, այլ` պար­տադ­րել»։
Հոկ­տեմ­բե­րի 26-ի ա­ռա­վո­տյան, ժա­մը 8:45-ի սահ­ման­նե­րում Ադր­բե­ջա­նը խախ­տեց մար­դա­սի­րա­կան հրա­դա­դա­րը։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարները՝ Դավիթ ԿՈՇԵՑՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ