«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ագրեսիա սանձազերծելու դեպքով ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ագրեսիա սանձազերծելու դեպքով ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել
12.10.2020 | 22:37

Հարուցված քրեական գործերով Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սեպտեմբերի 28-ից Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրգործեր՝ տեղեկացնում է ՔԿ-ի մամուլի ծառայությունը: Ականանետային-հրթիռահրետանային միջոցների կրակահերթերի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ոտնձգել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ: «ՀՀ քննչական կոմիտեում հարուցված շուրջ մեկ տասնյակ քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 10 խաղաղ բնակավայրերի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, նույն մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ բնակավայրերի, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիք համայնքների, Կոտայքի մարզի Կապուտան, Կոտայք համայնքների, Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ խիտ բնակեցված շրջաններում ապրող քաղաքացիական բնակչությանը, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, բնակելի տները, ուսումնական հաստատությունները և այլ ենթակառուցվածքները, մարդատար ավտոբուս, առանձին քաղաքացիական անձանց, որի արդյունքում սպանվել են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող թվով 4 անձիք, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել երկու քաղաքացիներ։ Ականանետային-հրթիռահրետանային միջոցների և ԱԹՍ-երի կիրառմամբ գրոհները հանգեցրել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով մասնավոր և պետական գույքի կանխամտածված ոչնչացմանը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս», - նշված է հաղորդագրության մեջ:


Հարուցված քրեական գործերով Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ