«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արդարադատության նախարարությունն առաջարկում է 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը՝ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական ցուցանիշների աճը հաշվի առնելով

Արդարադատության նախարարությունն առաջարկում է 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը՝ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական ցուցանիշների աճը հաշվի առնելով
06.07.2020 | 16:55

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ ավելացնելով դատարան դիմելու պետտուրքի չափը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետտուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։


Ըստ նախագծի հիմնավորման՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1999-ի հոկտեմբերի 12-ի ՀՕ-4 օրենքի ընդունումից ի վեր, իսկ գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը:
Հիմնավորման համաձայն՝ օրենքի վերջին փոփոխությունից ի վեր 4,89 անգամ աճել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, միջին ամսական աշխատավարձն աճել է 8,04 անգամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 5,2 անգամ, աճել է սպառողական գների ինդեքսը: Նշված սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2000- 2020-ի առաջին եռամսյակը աճել են միջինում 4.4 անգամ։ Մյուս կողմից, Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` նախորդ 2 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Արդյունքում, 2018- 2020-ի առաջին եռամսյակի տվյալներով, «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ դատական դեպարտամենտին հատկացված և փաստացի ծախսված գումարների տարբերությունը միջինում կազմել է մոտ 4 անգամ:


Այսպիսով, վերը նշված հիմնավորումները և Հայաստանում սոցիալ-տնտեսական ցուցանիշների, ինչպես նաև արդարադատության իրականացման ծախսերի աճը հաշվի առնելով, Արդարադատության նախարարությունն առաջարկում է.
1. տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6 000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9,77 %-ը: Նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև տուրքի գանձման այլ դեպքերը,
2. տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25 000 000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Առաջարկվում է սահմանել նաև տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում`15 000 000 դրամ, և Վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10 000 000 դրամ,
3. սահմանել տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար,
4. տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում,
5. վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար տուրքի չափերը,
6. փոփոխության ենթարկել տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Առաջարկվում է վերանայել դրույթները, որոնք գործնականում չեն կիրառվում, օրինակ՝ տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Որպես արտոնություն՝ առաջարկվում է նախատեսել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարման համար դատարան դիմելու դեպքերը։
Վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և ՀԿ-ի ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված,
7. կապված քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ՝ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։

Դիտվել է՝ 5735

Մեկնաբանություններ