ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Մասնագետները գաղտազերծել են՝ ինչպիսին կլինի iPhone 12-ը

Մասնագետները գաղտազերծել են՝ ինչպիսին կլինի iPhone 12-ը
26.12.2019 | 12:03

Mac Otakara յութուբյան ալիքում է հայտնվել iPhone 12-ի հավանական մակետը: Այս մասին գրում է Корреспондент կայքն ու տեղեկացում, որ մասնագետները մակետը ստեղծել են՝ ըստ արտահոսած տեղեկությունների:

«Տեխնոլոգիական սարքերի մասին տեղեկություններ հաղորդող աղբյուրների տիրապետության տակ է հայտնվել iPhone 12-ի կորպուսի գծագրերը, ինչի հիման վրա էլ, 3D-տպագրության շնորհիվ, ստեղծել են սմարթֆոնի հավանական մակետը»,- գրում է աղբյուրը:

Մասնագետներն այն տեսակետին են, որ iPhone 12-ը գրեթե չի տարբերվելու Apple-ի նախորդ մոդելներից, բայց, այնուամենայնիվ, տարբերություններ լինելու են:

Դիտվել է՝ 7824

Մեկնաբանություններ