ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՏՀՏ լիդերները քննարկեցին ԵԱՏՄ անդամակցության հիմնախնդիրներն ու հնարավորությունները

ՏՀՏ լիդերները քննարկեցին ԵԱՏՄ անդամակցության  հիմնախնդիրներն ու հնարավորությունները
12.12.2014 | 11:35

Դեկտեմբերի 6-7-ին Աղվերանում տեղի ունեցած ՏՀՏ լիդերների հերթական հանդիպումը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուն և դրա հետ կապված օրենսդրական և այլ փոփոխություններին, որոնք սպասվում են 2015 թ. հունվարի 1-ից հետո։ Մասնակցում էին ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեց, թե ինչպես է ՏՀՏ ոլորտն աշխատելու հունվարի 1-ից, ինչ հարցեր ու խնդիրներ կարող են առաջանալ տնտեսական նոր պլատֆորմ մտնելուց հետո։ Պետական պատկան մարմինների (ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններ) ներկայացուցիչների կողմից տրվեցին պարզաբանումներ։
«Եվրասիական տնտեսական միության անդամակցության հիմնախնդիրներ և հնարավորություններ» խորագրով հանդիպման օրակարգային թեմաներն էին՝ ներմուծման մաքսատուրքերի (այլ համարժեք տուրքերի, հարկերի ու գանձումների) և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման հետ կապված հարցեր, տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման ընթացակարգերի փոփոխությունը Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո, մաքսային օրենսդրության փոփոխությունը Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո, ԵԱՏՄ անդամ պետության նկատմամբ այլ պետության կողմից կիրառվող սահմանափակման ազդեցությունը Հայաստանի վրա, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության ազդեցությունը Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներից ապրանքների արտահանման, ներմուծման վրա:
ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ համաժողովն արդյունավետ էր, իրենց հետաքրքրող որոշ հարցեր ստացան պատասխաններ, թեև ակնկալում են, որ պետական պաշտոնյաներն առաջիկայում ավելի հստակ պարզաբանումներ կտան այս կամ այն խնդրի վերաբերյալ։
«Վեբ» ընկերության տեխնիկական տնօրեն Կոլյա Հովհաննիսյանը նշեց, որ համաժողովի ընթացքում տեղեկացան ԵԱՏՄ մտնելուց հետո ի հայտ եկող կանոններին, մաքսային փոփոխություններին՝ հավելելով, որ ցանկացած տնտեսական փոփոխություն որոշակի դժվարություններ նախնական շրջանում ստեղծում է։ Սակայն բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են։ Պարոն Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվեց դպրոցներում նոր ինժեներական խմբակների դպրոցական ծրագիրն ու արժանացավ հավանության։
«Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը նշեց, որ համաժողովի ընթացքում քննարկված թեմաներն արդիական էին. «Կուզեի, որ պետական պաշտոնյաները, խոսելով թեմայի վերաբերյալ, ավելի հստակ տեղեկություններ տրամադրեին։ Մեզ հետաքրքրում էին օրենքները և հետագա գործունեությունը՝ ինչպես ենք համագործակցելու, աշխատելու միության անդամ երկրների հետ»։ «Լայմ Տեխի» տնօրենը նկատում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ռուսական, ղազախական, բելառուսական շուկաներ արտահանումն ավելի դյուրին կլինի։ Միաժամանակ կփոխվեն մրցակցության պայմանները. այդ երկրների ընկերությունները նույնպես կկարողանան նույն կերպ՝ ավելի հեշտ մուտք գործել հայկական շուկա։
«Պրոգրեստեխ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Բեգիջանովը, խոսելով ՏՀՏ լիդերների հանդիպման մասին, նշեց, որ այն արդյունավետ էր, սակայն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ կապված որոշ հարցեր դեռ հստակեցված չեն և սպասում են պետական պաշտոնյաների ավելի խոր պարզաբանումներին։ Ծրագրերը կան, սակայն ինչպես են դրանք իրականանալու, դեռ պարզ չէ, հատկապես Հայաստանի քաղաքացիների ժամանակավոր կեցության և ՌԴ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու առնչությամբ, խնդիրներ, որոնք դեռ կարգավորման փուլում են։ Ինժեներական ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Պրոգրեստեխ-Արմենիայի» պատվիրատուները հիմնականում հենց Ռուսաստանից են, և պարոն Բեգիջանովը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելով՝ առանձնապես նոր շուկաների բացման հեռանկար կամ խոչընդոտներ իրենց ընկերության համար չեն լինի։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ