ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իրանում գործարարին մահապատժի են ենթարկել բանկային խարդախությունների համար

Իրանում գործարարին մահապատժի են ենթարկել բանկային խարդախությունների համար
24.05.2014 | 14:13

Իրանի իշխանությունները միլիարդատեր Մահաֆարիդ Ամիր Խոսրավիին մահապատժի են ենթարկել 2,6 մլրդ-ի չափով բանկային խարդախությունների համար: Տվյալ գործով անցնում են ևս երեք մեղադրյալներ, որոնց նույնպես մահապատիժ է սպասում: Մեղադրանքը, որը ներկայացվել է նրանց նկատմամբ, ներառում է փաստաթղթերի կեղծում` Իրանի մի խոշոր բանկից վարկ ստանալու նպատակով:
Նշենք, որ ՄԱԿ-ի իրավապաշտպաններն անհանգստացած են Իրանում մահապատիժների քանակով: 2014-ի սկզբից մինչև հիմա երկրում իրականացվել է 176 մահապատիժ: Նրանց մեծ մասի դատավճիռը կապված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Փորձագետների կարծիքով` դա հակասում է միջազգային իրավունքին, որի համաձայն` մահապատիժ կարող է իրականացվել միայն ծանր հանցագործությունների դեպքում: ՄԱԿ-ը Իրանին կոչ է արել ականջալուր լինել միջազգային հանրության ձայնին և մահապատժի մորատորիում սահմանել:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ