ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարտի 1-ից մինչև օրենսդրական նախաձեռնություններ

Մարտի 1-ից մինչև օրենսդրական նախաձեռնություններ
23.05.2014 | 13:14

Քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:

«Շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, ժամը 13-ին, ես, որպես ընտրող, իմ դիմում-պահանջն եմ ներկայացնելու ԱԺ ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ակնկալելով ողջամիտ ժամկետում ստանալ հրապարակային պատասխան-հաշվետվություն: Դիմում-պահանջը մայիսի 10-ին հրապարակել եմ «Ֆեյսբուքում»-ում, սակայն չեմ ստացել որևէ արձագանք»:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության
ղեկավար՝ Լ. Զուրաբյանին
Քարտուղար՝ Ա.Մանուկյանին
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Ստ. Դեմիրճյանին

Իմ նախկին դիմումները ՀԱԿ պատգամավորական խմբակցության գործունեության հանրային հաշվետվություն ներկայացնելու մասին մնացել են անարձագանք: Ուստի այժմ շարադրում եմ կոնկրետ այն հարցերը , որոնք հիմնականում վերաբերում են Մարդու իրավունքների բնագավառին և ակնկալում եմ Ձեր պարզաբանումները:

Ա - Մարտի 1-ի զոհերի , վիրավորների և տուժածների մասին
Ա1 – Արդյոք ունե՞ք շփումներ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների հետ: ՈՒնե՞ք որոշակի տեղեկություն այն մասին, որ ովքեր են հեռացել Հայաստանից, ինչ պայմաններում են ապրում նրանք: Փորձե՞լ եք ոչ պետական միջոցներով նյութական աջակցություն հայթայթել կարիքավոր ընտանիքների համար:
Ա2 – Արդյո՞ք ՀԱԿ պատգամավորական խմբակցությունը անցած 2 տարիներին չէր կարող մի քանի հարյուր, թեկուզ մի քանի տասնյակ աջակիցների օգնությամբ հասարակական ճնշում բանեցնել ԱԺ այլ պատգամավորների վրա՝ պետական հատուցում հատկացնելու զոհվածների ընտանիքներին:
Ա3 – Արդյոք կարողացե՞լ եք գոնե ստեղծել ինֆորմացիայի բազա Մարտի 1-ի զոհերի , վիրավորների և տուժածների մասին: Կա՞ այդպիսին: Եթե այո, ապա ո՞րն է դրա հրապարակման անպատեհությունը:
Ա4 – Որո՞նք են վերոհիշյալ հարցերի Ձեր այն լուծումները, որոնք պայմանավորված չեն այսպես կոչված իշխանափոխությամբ:

Բ – Բանակում սպանված և բռնությունների ենթարկվածների մասին
Բ1 – Երբևէ հարցապնդե՞լ եք բանակում որևէ մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար:
Բ2 – Երբևէ հանդիպե՞լ եք բանակում սպանվածների ընտանիքներին, հետաքրքրվե՞լ եք նրանց դատական գործերով:
Բ3 – Փորձե՞լ եք բացատրություն պահանջել ՊՆ-ից, որ ինչպե՞ս է, որ առայսօր բանակում բռնությունների և սպանություններիհամար պատասխանատվության չեն ենթարկվում սպայական կազմի ներկայացուցիչները:

Գ – Ոստիկանության բաժիններում բռնությունների մասին
Գ1 – Բռնության դեպքերի հետքերով երբևէ եղե՞լ եք ոստիկանության բաժիններում:
Գ2 – Ծանո՞թ է Ձեզ, որ քրեական հանցագործության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների մոտ 80 տոկոսը ենթարկվում է բռնությունների:
Գ3 – Ծանո՞թ եք արդյոք ոստիկանության բաժիններում բռնությունների դեպքերն ուսումնասիրած կազմակերպությունների զեկույցներին: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:
Գ4 – Հանդիպե՞լ եք ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին:
Գ5 – Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ունեցել ոստիկանության բաժիններում հասարակական հսկողության կարգ կիրառելու ուղղությամբ:

Դ – Ազատազրկման վայրերի մասին
Դ1 – Ծանո՞թ է Ձեզ ազատազրկման վայրերում մահացության և բռնությունների վիճակագրությունը:
Դ2 – Ծանո՞թ են Ձեզ ազատազրկման վայրերում կեցության պայմանները:
Դ3 – Երբևէ եղե՞լ եք ազատազրկման վայրերում դատապարտյալների պայմաններին և պրոբլեմներին ծանոթանալու համար: Մասնավորապես հանդիպե՞լ եք քաղբանտարկյալներին, հետաքրքրվե՞լ եք նրանց խնդիրներով:
Դ4 - Ծանո՞թ են Ձեզ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների գործունեությունը, զեկույցները: Որքա՞ն են դրանք արտահայտում իրականությունը:
Դ5 - Ըստ Ձեզ՝ որքա՞ն է արդարացված փակ համակարգերում հասարակական դիտորդական խմբերի ներկայացվածությունը, ինչպիսի՞ն է նրանց աշխատանքի արդյունավետությունը:
Դ6 – Որո՞նք են եղել Ձեր աշխատանքները վերոհիշյալ բնագավառում:

Ե -Հասարակության տուժած շերտերի խնդիրները
Ե1 – Հասարակության տարբեր տուժած շերտերի հետ հանդիպումներ երբևէ ունեցե՞լ եք: Զաբղվե՞լ եք նրանց հարցերով: Օրինակ՝
- Կոնդի բնակիչներ,
- Դալմայի այգիների այգեգործներ,
- «Տոնուս» և այլ ընկերություններց տուժածներ,
- սոցիալական պրոբլեմների մեջ եղած ազատամարտիկներ
- և այլն:
Ի՞նչ հարցերով եք զբաղվել, ի՞նչ արդյունքներ են եղել:

Զ - Քաղաքացիական նախաձեռնությունների մասին
Անցած 2 տարիների ընթացքում կայացած տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին՝ բնապահպանական, հանրային տրանսպորտի սակագների բարձրացման դեմ ակցիայի, քաղաքապետարանի դեմ 100 -օրյա նստացույցի և այլն, որոնք խոչընդոտվել են պարբերական բռնություններով, երբևէ մասնակցե՞լ եք, փորձե՞լ եք իրավասությունների սահմաններում պաշտպանել նրանց իրավունքները, կամ գոնե բարձրաձայնել դրանք:

Է - Օրենսդրական աշխատանքներ
Է 1 - Որո՞նք են քրեական և քրեադատավարական այն օրենսդրական ամենակոպիտ բացերը , որոնց պատճառով ամենաշատն են խախտվում մարդու իրավունքները: Ի՞նչ օրենսդրական աշխատանք եք արել դրանք շտկելու համար:
Է 2 – Արդյո՞ք դատարանում կասկածյալի ցուցմունքին նախաքննության ընթացքում նրա ինքնախոստովանությունը որպես ապացույց հակադրելու օրենսդրական խնդրին անդրադարձել եք: Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություն եք կատարել այդ խնդիրը լուծելու ուղղությամբ:
Է 3 – Ի՞նչ օրենսդրական աշխատանք եք կատարել ՀՀ քրեական օրենսգրքում «Խոշտանգում»-ի սահմանումը Եվրոպական կոնվենցիայի տվյալ սահմանմանը համապատասխանեցնելու ուղղությամբ:

Ը – Աշխատանք միջազգային մարմինների հետ
Ը 1 – Որքա՞ն եք ծանոթ կամ ընդգրկված Մարդու իրավունքների հարցերով ՀՀ և ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ ընթացող աշխատանքներում:
Ը 2 – Որքանո՞վ եք վերահսկում ՀՀ կառավարության աշխատանքը վերոհիշյալ ոլորտում, մասնավորապես՝
Ը 2 - 1 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի, Մարդու իրավունքների խորհրդի բնագավառը.
Ը 2 - 2 Խոշտանգումների անթուլատրելիության և կանխարգելման բնագավառը:

Շնորհակալություն՝
Վարդգես Գասպարի
10. 05. 2014

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ