ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դատարանն ընդունել է ՀՔԾ որոշման անօրինականությունը

Դատարանն ընդունել է ՀՔԾ որոշման անօրինականությունը
03.02.2014 | 17:20

«Այս որոշումը ցույց տվեց, որ համառ պայքարը որոշակի առումներով տալիս է արդյունք»,-ասել է Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստից հետո: Դատարանը բավարարել է Կիվիրյանի հայցն ընդդեմ ոստիկանության` վերացնելով 2013-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտից Կիվիրյանին բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն կիրառած և 3 ժամից ավելի ոստիկանությունում անօրինական պահած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու ՀՔԾ որոշումը: Փաստորեն, այս որոշմամբ դատարանն ընդունել է ոստիկանների ապօրինի գործողությունների փաստը: Հարցն այն է, որ ոստիկանության նման ապօրինությունները եզակի չեն: Տարբեր ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունները, նախատեսված 3 ժամից ավելի նրանց ոստիկանությունում պահելը, նրանց հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ենթարկելը նորություն չեն մեր ոստիկանությունում: Արգիշտի Կիվիրյանը նշել է, որ գործով կայացվելիք որոշումը կարող է վերջնական համարել միայն այն դեպքում, երբ իր նկատմամբ բռնություններ իրականացրած ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության: Նկատենք, որ եթե այդ ոստիկաններն, ի վերջո, ենթարկվեն պատասխանատվության, դա կարող է զսպել այն իրավապահներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիների հետ միայն բռնության լեզվով են խոսում: Իսկ դատարանը նման որոշում կկայացնի՞:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ