«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նրա կյանքը նվիրում էր

Նրա կյանքը նվիրում էր
05.03.2013 | 00:22

Վազգեն Սարգսյանի կյանքը նվիրում էր, ինքնայրում` մոմի պես խավարը ցրելու համար:
Նա խոսքն ու գործը ներդաշնակող գործիչ էր:
Նրա բազմաթիվ խոսքեր պատգամ ու ասացվածք են դարձել: Դրանց արժեքը նրա-նում է նաև, որ ոչ միայն ասված ու հասցեագրված են հայրենակիցներին, այլև կեն-սագործված ու փորձարկված անձամբ:
- Խավարից դժգոհելու փոխարեն մի-մի մոմ վառելու փիլիսոփայությունը Վազգեն Սարգսյանի կյանքի բովանդակությունն էր:
-Գոնե մեկ անգամ մեր կռիվը մինչև վերջ տալու վճռականության պատգամը նրա շուրթերով դարերից եկող հայ ժողովրդի կոչն էր:
Գոնե բոլորիդ փոխարեն զոհվելու սիրտ թողեք աղաչանքը նրա ֆիդայի-երկրապահ արյան ճիչն էր:
-Մեր պատերազմը սիրելու հորդորը նրա սպարապետական խորհուրդն էր:
-Ժողովրդի վրա հենվելը նրա վարչապետական խնդրանքն էր:
-Էս երկրի մասին մտածելու նրա պատգամը նրա հավերժի ճամփորդի մտահոգու-թյունն էր և 21-րդ դարը մերը դարձնելու նրա հզոր վստահությունը, նրա երազանքը:
Եվ մեր պարտքն է իրագործել այդ նվիրական երազանքը:
Եվ այս ճանապարհին յուրաքանչյուր մարտի 5-ին հպարտորեն ու բաց ճակատով ասել` Ծնունդդ շնորհավոր, Առաջնորդ Սպարապետ:
Յուրաքանչյուր մարտի 5-ին հայ ժողովուրդը, ինքն իրենից թաքուն, նայելու է իր էության խորքը, ու եթե իր մեջ տեսնում է, իր մեջ գտնում է Սպարապետին, ուրեմն Սպարապետը, որպես առաքելություն, ի կատար է ածված և ...
Ուրեմն կհարատևի հայի զինվորն ու Սպարապետը:

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ